Ինչքան պետք լինի մնալու ենք, դեռ մեր հաղթական քոչարին պարելու ենք․ Դանիելյան․ ՈՒՂԻՂ
«Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ ուժային կառույցներում զարմացած են ձեր վճռականության ու աննահանջ կեցվածքի համար»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ մտածել են, որ նռնակներ օգտագործելուց հետո, ժողովուրդը ցրվելու է։
«Մենք դեռ մեր հաղթական քոչարին պարելու ենք։ Ամբողջ աշխարհին ցույց տվեցիք, որ հայն անկոտրուն է։ Մեզ ո՛չ ոք չի կարող ընկճել։ Հայ ազգը լավագույն ազգ կոչվելու իրավունք ունի։ Աստծով, մինչև վերջ։ Ինչքան պետք լինի մնալու ենք, պայքարելու ենք, որովհետև այլ տարբերակ չունենք»։
Այնուհետև Դանիելյանը տեղեկացրեց, որ իր մոտ բավականին շատ իրեր կան և այն քաղաքացիները, որոնք կորցրել են իրերը՝ մոտենան և վերցնեն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան