Այս օրենքի ընդունմամբ, քաղաքացները 24-ժամյա ռեժիմով գտնվելու են ոստիկանության հսկողության տակ. Մանուկյան
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ քվեարկեցին միայն ՔՊ-ականները. կողմ 67, դեմ 21, ձեռնպահ 0։
Վարման կարգով ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Այս նախագիծն աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ, քանի որ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ամբողջովին բացասական կարծիք է տվել այս նախագծին, որն առնչվում է ՀՀ ցանկացած քաղաքացու։ Այս օրենքն ընդունվելուց հետո մեր հայրենակիցները 24-ժամյա ռեժիմով գտնվելու են ոստիկանության հսկողության տակ՝ մտան գրավատուն, խանութ, դեղատուն և այլն։ ՆԳՆ բոլոր այն հավաստիացումները, որ դա ուղղակի անվտանգության համար է, չի ծառայեցվելու այլ նպատակներով։ Հանձնաժողովի նիստին, աշխատանքային քննարկման ժամանակ բազմաթիվ օրինակներ եմ ներկայացրել՝ ԱԺ տեսախցիկների սերվերների, «Զվարթնոց» օդանավակայանի, անձնագրային բաժանմունքների... երբ որ տասնյակ քաղաքացիներ լուսանկարներ, տեսանյութեր քաղաքական նպատակներով անհասկանալի ձևով, օրենքի խախտումով հայտնվել են Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ֆեյք կայքերում։
Կրկնում եմ՝ Հայաստանում քաղաքացու անձնական տվյալները պաշտպանող պետական գերատեսչությունը խիստ բացասական կարծիք է տվել այս նախագծին»։
Կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանության գվարդիայի մասին» կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը նույնպես ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ կողմ 68, դեմ 28 ձայների հարաբերակցությամբ։
Գեղամ Մանուկյանն այս նախագծի մասին ասաց. «Համազեկուցող Արմեն Խաչատրյանն ի պատասխան Արծվիկ Մինասյանի հարցին, ասաց, որ կետ կա, որի համաձայն, Աստված մի արասցե, ռազմական գործողությունների դեպքում գերագույն գլխավոր հրամանատարը գվարդիային կարող է օգտագործել՝ ռազմական դրությամբ պայմանավորված առաջադրանքներ տալ։ Բայց ռազմական դրության իրավական ակտերում առաջարկվող փոփոխությամբ՝ գերագույն հրամանատարը բացառիկ դեպքերում ոստիկանության գվարդիային կարող է տալ։ Այսինքն ամբողջությամբ մնում է գերագույն հրամանատարի քմահաճույքը, ցանկությունը, կհանձնարարի, չի հանձնարարի։ Այնինչ ամբողջ խնդիրը, ինչպես եղել է նախկինում, միանգամից արձանագրվել է, որ ներքին զորքերը Հայաստանի պաշտպանության իրականացման խնդիր ունեն։ Սա է էական տարբերությունը։ Առաջինից երկրորդ ընթերցում, իհարկե, փոփոխությունների առաջարկներ կանենք»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին այս նորմը շատ էր թափահարում. Արծվիկ Մինասյան
- «Ժողովուրդ». «Ոստիկանության գվարդիայի մասին» նախագծում կա մի կետ, որը հակասում է Հայաստանի պատմության մեջ եղած բոլոր օրենքներին
- Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան