Աղետի գոտում 6-7 խոշոր կամուրջներ երթևեկության համար պիտանի չեն, պետք է նորերը կառուցվեն. Գնել Սանոսյան
Հեղեղների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի 9 համայնքներում, որոնք հայտարարված են աղետի գոտի, կա 39 բնակավայր, ապրում է 113 հազար մարդ, յուրաքանչյուրը որևէ կերպ առնչվել է աղետին կամ տուժել է այս աղետից։ Ազգային ժողովում ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ մեծ խմբեր են ներգրավվել աղետի գոտու աշխատանքներում. Փրկարար ծառայությունը շուրջ 1419 փրկարար է ներգրավել աշխատանքներում, ներգրավված են եղել բազմաթիվ շինարարական ընկերություններ, կազմակերպություններ, կամավորներ և այլ կառույցներից գործընկերներ։
«Աղետի գոտում վնասները բավական մեծ են՝ համաքային, պետական, մասնավոր գույքեր, ենթակառուցվածքներ։ Աղետի օրերին տարհանվել է 443 բնակիչ, ունենք չորս զոհ»,- ասաց նախարար։
Գ.Սանոսյանի ներկայացմամբ, Մ4 միջպետական ճանապարհի շուրջ 11 հատված տարբեր վնասվածություններ ունեն, 5-ը՝ շատ ավելի լուրջ, որի պատճառով շատ տեղերում ճանապարհը միակողմանի էր երթևեկելի, իսկ Մ6 ճանապարհը վնասվել է 43 հատվածում, մի շարք հատվածներում ամբողջ ճանապարհը։ Հիմա երկու ճանապարհներն էլ երթևեկելի են։
Նա ասաց, կա վնասված 24 կամուրջ, որոնցից 16-ը շահագործման առումով պիտանի չեն. մի մասը համայնքային փոքր կամուրջներ են, 6-7-ը խոշոր են, երթևեկության համար պիտանի չեն, պետք է նոր կամուրջներ կառուցվեն՝ Հոբարձիի, Սանահին կայարան թաղամասի, Ախթալայի, Քարկոփի, Այրումի և Խաշթառակի կամուրջները։
Լրջագույն վնասներ կան ջրամատակարարման՝ խմելու ու ոռոգման ոլորտում։ Քարկոփն ու Ախթալա կայարանը մասնակի ջրամատակարարում ունեն, իսկ Դիլիջանը՝ ժամային գրաֆիկով։
19 գազատար է վնասվել, 19 հազար բնակիչ գազ չի ունեցել, հիմա փոքր հատվածում է, որ դեռ գազ չկա։
Էլեկտրամատակարարման առումով 56 տարբեր տեսակի վնասներ են եղել, 17 հազար մարդ զրկված է եղել է էլեկտրամատակարարումից, միայն Քարկոփի շենքերի առաջին հարկերում անվտանգության ելնելով դեռ հոսանքը միացված չէ։
Գ.Սանոսյանն ասաց, որ վնասները գույքագրվում են, մինչև այս պահը կազմվել է 921 արձանագրություն, կա վնասված կամ փլուզված 843 շենք-շինություն, 153 ավտոմեքենա վնասվել են կամ ջրածածկ են եղել։
Հարակից հրապարակումներ`
- Լոռիում աղետը վկայում է այս մարդկանց միտումնավոր, հանցավոր անտարբերության մասին. Բագրատ Սրբազան
- Աղետի հետ կապված կարևոր է տեղում իմանալ՝ ինչ խնդիրներ են լուծվել, ինչ խնդիրներ չեն լուծվել. Բագրատ Սրբազանը մեկնում է Վանաձոր
- Աղետի գոտում գույքագրման աշխատանքներն 90 տոկոսով ավարտվել են. Լոռու մարզպետարան
- ՀՎԿԱԿ փոխտնօրեն. Աղետի գոտում համաճարակի վերաբերյալ մտահոգիչ տվյալ դեռ չունենք
- Աղետի գոտում համաճարակի վտանգ կա մեծ քանակությամբ տիղմի և անկած կեդանիների պատճառով. Գնել Սանոսյան
- Աղետի գոտում ջրում ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել. ԱՆ
- Ի հեճուկս աղետի՝ Երևանում հանդես կգա Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթը
- Աղետը մի կողմից է կորուստներ, ցավի զգացում բերել, իշխող կառավարիչներն էլ եռապատկում են եղածի ողբերգության մասշտաբը. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան