Կան բազմաթիվ վիրավորներ, լրագրող կանայք շատ ուժեղ հարվածներ են ստացել, զոհվածի մորը ոտնատակ էին արել. Գոհար Մելոյան
«Ոստիկանները հերթական անգամ հակաիրավական և ապօրինի գործողության անցան։ Այստեղ ունենք բազմաթիվ վիրավորներ, լրատվամիջոցների ներկայացուցիչ կանայք շատ ուժեղ հարվածներ են ստացել, որ անգամ շտապօգնության կարիք եղավ, մի քանի քաղաքացիներ տեղափոխվեցին հիվանդանոց»,-Panoarama.am-ին ասաց իրավապաշտպան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ զուհված զինծառայողներից մեկի մորը ոտնատակ էին արել, իսկ մեկի հորը ծեծելով բերման են ենթարկել։
Անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ իրավապաշտպանն ասաց. «Կրկին երկակի ստանդարտների ականատես եղանք, ոստիկանների մի մասը հրում և կոպիտ կերպով հարվածում էր քաղաքացիներին, բայց կային նաև ոստիկաններ, որոնք փորձում էին զսպել իրենց ագրեսիվ ծառայակիցներին։
Նաև արձանագրեցինք, որ կային մարզերից բերված ոստիկաններ, որոնց վրա չկար տարբերանշաններ»։
Գոհար Մելոյանը նաև գնահատեց այն փաստը, որ ոստիկանության շարքերից տարբեր առարկաներ են նետել ցուցարարների ուղղությամբ։
«Երբ մարդիկ մոտեցան ոստիկանության շարքերին և ցանկանում էին խաղաղ ցույցի համատեքստում անցենել այն կողմ, ոստիկանների կողմից սկսեցին շշեր նետել քաղաքացիների ուղղությամբ, որին հետևեց ծեծկռտուքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան