Ով է կեսգիշերին մոտ Երևանում սպանված քրեական հեղինակությունը
Երեկ կեսգիշերին մոտ՝ ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ ստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շինարարների փողոցում հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, կրակոցների հետեվանքով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 հոգի։
Դեպքի վայր է ժամանած ոստիկաններն ու պարակեները սահմանազատել են տարածքը, երթևեկությունը նրանց կողմից դադարեցվել է։
Դեպքի վայրում հայտնաբերվել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, առջևի դիմապակու և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով և մեջն արնանման հետքեր։ Նշված «Toyota»-ն բախվել է նաև «Opel» մակնիշի ավտոմեքենայի, «Opel»-ն էլ բախվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի, «Toyota»-ն էլ բախվել է մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենային։
Մինչ դեպքի վայրում իրավապահները աշխատում էին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ, 44-ամյա Սերգեյ Գրիգորյան է, ով Չերեմուշկայում հայտնի քրեական հեղինակություն «Ֆազն» է, իսկ վիրավորը Երևանի բնակիչ 36-ամյա Բորիս Սիմոնյանն է։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի։