Զոհված զինծառայողի մայր. Ես մենակ կարող եմ քեզ հաղթել, սրիկա
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Դավիթ Գևորգյանի մորը՝ Ալիսա Գևորգյանին, ոստիկանները գետին էին տապալել։
«Նիկոլ Փաշինյանի կողմից հնարավոր բոլոր հարվածները, կարծես թե մենք պետք է ստանանք։ Նիկոլ Փաշինյան, դոի չես կարող մեզ վախեցնել, դու այլևս ոչինչ ես էս երկրում, ընդամենը դու մի փալաս ես, որ պաշտպանվում ես ոստիկանության շարքերի հետևում։ Ես մենակ կարող եմ քեզ հաղթել, սրիկա»,-ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Դավիթի մայրը՝ Ալիսա Գևորգյանը՝ ելույթ ունենալով Բաղրամյան պողոտայում։
Նա նշեց, Փաշինյանի սատանայական դեմքն իրեն վաղուց է հայտնի, ասաց, իր կողքին կան մարդիկ, որոնք կիսում են իր ցավը, գաղափարները։
«Եթե ունես այդքան տղամարդկություն, արի այստեղ ու նայիր իմ աչքերի մեջ, տականք»,-ասաց Ալիսա Գևորգյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան