Այսօր պետք է հավաքվենք, ստիպենք Փաշինյանին, գա, առերեսվի իր ժողովրդի հետ. Իշխան Գևորգյան
«Պայքարը դժվար է լինելու, որովհետև հակառակ կողմից տրամադրվածությունը, որակները, աշխարհայացքը լիովին այլ է, եթե չստիպենք, հետքայլ չեն անելու»,- Բաղրամյան պողոտայում Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայենիքի» շարժման ակտիվիստ, ազատամարտիկ Իշխան Գևորգյանը։
Նա նշեց, որ եթե այս իշխանությունը մնա, շարունակելու են անել այն, ինչ սկսել են 2020 թվականից՝ կտոր-կտոր Հայաստանը պակասեցնելու են։
«Արդեն փաստ է, որ Տավուշում հետքաշումը, որն իրենք հերոսաբար սահմանագծում, սահմանազատում են ասում, կատարել, վերջացրել են։ Հիմնական ճանապարհը, որը տանում է դեպի Նոյեմբերյան, ինչ որ մի օր մի ադրբեջանցու քմահաճույքով փակվելու է։ Այս փուլում երևի չի փակվում, որ Ալիևը չվնասի Նիկոլ Փաշինյանին, քանի որ եթե փակվի այդ ճանապարհը, ցույցները ավելի հուժկու կդարձնի։
Այսօր պետք է հավաքվենք, ստիպենք Փաշինյանին, գա առերեսվի իր ժողորիդ հետ»,- ասաց Ի.Գևորգյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՈՒՂԻՂ. Բաղրամյան պողոտայում քաղաքացիները սպասում են ժամը 15։00-ին՝ «վերջնական վճռական խոսք ասելու»
- Ուզում են տարհանել Բաղրամյան պողոտայի փակ հատվածում կայանված մեքենաները
- Բագրատ Սրբազան. Ժամը 15։00-ին բոլորիդ սպասում եմ, ժողովուրդ
- Քաղաքացիները «Դեմարկացիա» գրությամբ սահմանազատման սյուն են տեղադրել Բաղրամյան պողոտայում
- Այս ամբողջ շարժումը իշխանափոխությունից ավելի է՝ արժեքի, քաղաքակրթական, մտքի փոփոխություն է. Բագրատ սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան