Հաթերքի գյուղապետին երեխաների աչքի առաջ պառկացրել են գետնին, երեխաների թողել միայնակ ու հորը տարել. Մելիքյանը մանրամասներ հայտնեց
Ադրբեջանցիների կողմից օկուպացված Արցախի Հաթերքի գյուղապետին որ մարմինն է ձերբակալել, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը չգիտի։
«Խոսել եմ գյուղապետի կնոջ հետ։ 7, 9, 13 տարեկան երեխաները ավտոյի մեջ, գալիս են վատ ձևով, քաշքշելով, գետնին պառկացնելով մարդուն բռնում են երեխաների աչքի առաջ։ Երեխաների վիճակը պատկերացնո՞ւմ եք՝ երկու աղջիկ և մեկ տղա։ Էդ երեխեքի վիճակը պատկերացնո՞ւմ եք, հորը գցում են գետնին, ու երեխեքին թողնում են ճամփին, գնում են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ շոկի մեջ է։
Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել Արզնիի ճանապարհի վրա՝ Բյուրեղավանի մոտ, ոչ թե Բյուրականի, ինչպես նախապես հայտարարել էր։
«Ես ավտարիտետնի ասում եմ, կներեք նման բառի համար, չեմ տեսել նման այլանդակություն։ Ես նման բան չեմ լսել։ Վստահ եմ, նման հրաման էլ չեն տվել։ Բայց մեկը պե՞տք է պատասխան տա, ըտենց բան մարդու մտքով կարա՞ անցնի»,-ասաց նա։