ՄԻՊ. Հաթերքի գյուղապետն ազատ է արձակվել
Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը, նաև ՄԻՊ աշխատակազմում ստացվող հարցումները՝ ՄԻՊ գրասենյակից հայտնում են.
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել առ այն, որ ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին՝ մեքենայում միայնակ թողնելով վերջինիս մանկահասակ երեխաներին։
Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ դեպքի մանրամասները հրատապության կարգով բանավոր ընթացակարգով ճշտվել են պետական իրավասու մարմինների հետ:
Արդյունքում, պարզվել է, որ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել: Դեպքի հանգամանքների մանրամասները պարզելու նպատակով գրավոր պարզաբանում կպահանջվի նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից»։
Հարակից հրապարակումներ`
- Հաթերքի գյուղապետին երեխաների աչքի առաջ պառկացրել են գետնին, երեխաների թողել միայնակ ու հորը տարել. Մելիքյանը մանրամասներ հայտնեց
- Ահազանգ. Բյուրականի մոտակայքում սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետին