ՆԳՆ-ն հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին
ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:
Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»։
Հիշեցնենք, որ նմանատիպ բովանդակությամբ հայտարարություն քիչ առաջ տարածել էր նաև Ազգային անվտանգության ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ է արել ժամը 15։00-ին լինել Ազգային ժողովի մոտ։
Հարակից հրապարակումներ`
- ՈՒՂԻՂ. Բաղրամյան պողոտայում քաղաքացիները սպասում են ժամը 15։00-ին՝ «վերջնական վճռական խոսք ասելու»
- ԱԱԾ-ն հորդորում է` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ
- Բագրատ Սրբազան. Ժամը 15։00-ին բոլորիդ սպասում եմ, ժողովուրդ