Ես առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունն որևէ բան պնդեր. Նիկոլ Փաշինյան
«Ընդդիմությունն ուրիշ բան պետք է ներկայացներ, ուղերձ է ներկայացրել, Ազգային ժողովն ընդունե՞լ է ուղերձը»,- ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ես ինչքան հասկացա, իրենք չեն ընդունել իրենց ուղերձը, որովհետև ինձ ասացին, որ գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի եղել։
Ի՞նչ է պնդում ընդդիմությունը։ Ես առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունն որևէ բան պնդեր և բյուջեի կատարողականն էր քննարկվում»,- ասաց Փաշինյանը։
Հարցին՝ եթե հանրության մեծ հատված հավաքվի ու ձեր հրաժարականը պահանջի, ընդառաջ կգնա՞, Փաշինյանը պատասխանեց. «Եթե Հայաստանի ժողովուրդը ուզի կառավարության փոփոխությունը, այդ ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն»։
Հարցին՝ եթե մտահոգություն չունի, ոչ մի խնդիր չի տեսնում, ինչո՞ւ են ոստիկանական մեծաքանակ ուժեր կենտրոնացվել ԱԺ-ի հարակից փողոցներում, Փաշինյանն ասաց․ «Հայաստանի յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է կատարել օրենքով իրեն վեապահված գործառույթները։ Ազգային ժողովի բնական գործունեությունը պետք է ապահովեն և քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում՝ խաղաղ հավաքի մասնակիցների կամ հավաքի խաղաղ մասնակիցների անվտանգությունը»։
Հարցին՝ մտավախություն ունե՞ն, որ կարող են ինչ-որ գործողություն իրականացվի ԱԺ մոտ և այդ իսկ պատճառով էլ այսքան ուժեր են կենտրոնացրել ԱԺ մոտ, Փաշինյանն ասաց. «Եթե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նման միջոցառում ձեռնարկում է, առնվազն նշանակում է, որ նրանք ունեն օպերատիվ տեղեկություն, որ հնարավոր են սադրանքներ որոշ խմբերի կողմից»։
Հարցին` հնարավո՞ր է հանդիպի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջ Բագրատ Սրբազանի հետ, նա պատասխանեց. «Նախորդ անգամ այդ հարցին պատասխանել եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 17-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստը գումարվելու է․ Ազգային ճակատ
- ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել է
- «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա
- Արտահերթ նիստ հրավիրելու պահանջը ցինիկ ձևով մերժվել է, ինչին ի պատասխան պետք է այստեղ շատանանք․ Սողոմոնյան
- ԱԺ արտահերթ նիստ կկայանա հունիսի 17-ին ժամը 18։30-ին. Ժողովրդի պահանջը պետք է լինի հուժկու. Մինասյան
- ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ
- Բա ի՞նչ պիտի անենք, իսկ ինչո՞ւ պետք է չմերժենք. Ալեն Սիմոնյանը՝ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության առաջարկի մասին
- Ընդդիմադիր երկու պատգամավորները չեն ստորագրել արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդությունը
- Կքննարկենք. Բագրատ Սրբազանը՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները