Վնասվածքներ ստացած մեր քաղաքացիների նկատմամբ կատարվածի միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. «Հայրենիք»
«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից առանց օրինական հիմքերի բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառումը։
«Վնասվածքներ և վիրավորումներ ստացած մեր քաղաքացիների նկատմամբ կատարվածի միակ մեղավորը և պատասխանատուն Հայաստանում լեգիտիմություն չունեցող և սեփական իշխանության պահպանման համար ոչինչ չխնայող Նիկոլ Փաշինյանն է։
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստանում ներքին խաղաղության և համերաշխության հաստատման միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումը և ժողովրդի կամքն արտահայտող նոր իշխանությունների ձևավորումն է։
Մեր աջակցությունն ենք հայտնում Սրբազան շարժմանն ու՝ Հայաստանի շահերը ոտնակոխ անող իշխանությունների դեմ պայքարի դուրս եկած մեր բոլոր քաղաքացիներին»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան․ ԱՆ
- Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների մնացորդները ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
- Ոստիկանության վայրագությունների հետևանքով քաղաքացու ձեռքն է կտրվել. ԴԱԺԱՆ ԿԱԴՐԵՐ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան