ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին լուրերը
ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ Մոսկվայի և Թբիլիսիի աշխատանքի մասին վրացական ԶԼՄ-ների հաղորդագրությունները, դրանք անվանել է «սուտ»։
«Իմաստ չենք տեսնում մեկնաբանել վրացական ընդդիմադիր ռեսուրսների կողմից շրջանառվող տարատեսակ կեղծ լուրերը», - Ռիա նովոստիին ասել են ՌԴ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ վրացական ընդդիմադիր mtavari.tv հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունները ակտիվորեն աշխատում են դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, իշխանությունները ծրագրում են Մոսկվայում Վրաստանի դեսպանատուն բացել և Թբիլիսին արդեն աշխատակիցներ է ընտրում դիվանագիտական ներկայացուցչությունում աշխատելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին