Ռուսաստանն ու Վրաստանն աշխատում են դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ. Վրացական ՀԸ
Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունները ակտիվորեն աշխատում են դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին պնդում է վրացական ընդդիմադիր mtavari.tv հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին:
«Աղբյուրի տեղեկություններով, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և Ռուսաստանի ղեկավարությունը ակտիվորեն աշխատում և բանակցում են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հետ կապված։ Իշխանությունները ծրագրում են Մոսկվայում Վրաստանի դեսպանատուն բացել»,- նշված է նյութում, որը ներկայացրել է Ռիա նովոստին։
Հեռուստաալիքի տվյալներով, Թբիլիսին արդեն աշխատակիցներ է ընտրում դիվանագիտական ներկայացուցչությունում աշխատելու համար։
Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, երկրների միջև երկխոսությունը պահպանվում է ժնևյան քննարկումների և ռուս սենատոր Գրիգորի Կարասինի և Զուրաբ Աբաշիձեի բանակցությունների շրջանակներում, որոնք անցկացվում են 2012 թվականից Պրահայում:
Վրացական կողմը խզել է հարաբերություններն այն բանից հետո, երբ 2008 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչել էր Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին