ԼՂ ժողովրդին բերել եք որպես 5 հազար դրամով ցույցի մատերիալ. Փաշինյանը՝ ընդդիմությանը
«Դուք և ձեր կողմից նշանակված իշխանությունը դատարակեց Լեռնային Ղարաբաղը, բա որտե՞ղ էին կարգավիճակ ստանալու»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին։
Այնուհետև շարունակեց. «Ինչո՞ւ էիք կանչում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Թքած ունեք Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վրա, քանի որ ցույց էիք անում այստեղ, 3000-4000 մարդուց ավելի չէիք հավաքվում, ձեզ ցույցից մասնակից էր պետք։
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1998 թվականից հետո ձեզ պետք է եղել իշխանությունը պահելու համար, այսօր իրենց բերել եք որպես 5 հազար դրամով ցույցի մատերիալ»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը հունից դուրս եկավ ու բղավում էր. «Այ էս եք դուք, այ էս է ձեր ճշմարտությունը, քաղաքականությունը։ Հիմա էլ ուզում եք նույնը հանել Հայաստանի ժողովրդի հետ, որ գուբերնիայում լինեք թեմակալ առաջնորդներ, գնացք սարկավագներ լինեք խորաններին խունկ ծխելով կայսերի տիրապետության ներքո։ Ձեզ համար ԼՂ ժողովուրդը եղել է, կա և կլինի իշխանության պահելու միջոց։ Դուք թքած ունեք ԼՂ-ի վրա էլ, Հայաստանի վրա էլ, հայ ժողովդի վրա եք։ Դուք հացկատակներ եք»:
Ընդդիմադիրներն այս ելույթից հետո հարվածում էր սեղաններին, ՔՊ-ականները՝ ծափահարում իրենց առաջնորդին։
Հարակից հրապարակումներ`
- Դուրս կգանք, բա կարո՞ղ է ետ գնանք. Փաշինյանի՝ ակնարկը ՀԱՊԿ-ի մասին
- Նորմալ մարդը ամոթից գետինը կմտներ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան