Նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել, և փոփոխությունների հրամայականն ուղղակի կախված է օդում․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Հայաստանում այլևս չի կարող լինել այն իրավիճակը, որն առկա էր այսօրվա վայրագ ոստիկանական գործողությունից առաջ։
Հայաստանը 2020թ.-ից ի վեր վայրիվերող ներքաղաքական ճգնաժամերի մեջ է, որի հիմնական պատճառն արտաքին անվտանգային մարտահրավերն են և դրանց կառավարումն ու չեզոքացումը պարբերաբար տապալող իշխանությունները։
Հայաստանն այլևս հոգնել է թշնամու կողմից նվաստացումներից, կտոր առ կտոր բզկտվելուց, տեղահանություններից և ապագայի անորոշ հեռանկարից։
Նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել, և փոփոխությունների հրամայականն ուղղակի կախված է օդում»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան