Աղետի գոտում մի քանի տասնյակ կենդանիների մարմինները նեխած են եղել. ՍԱՏՄ
Դեբեդ գետի հունից դուրս գալու հետևանքով Լոռու մարզի մի շարք համայնքներում վազամթիվ ընտանի կենդանիներ ու թռչուններ են անկել։ Օրեր առաջ Տարածքային կատավարման նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ աղետի գոտում համաճարակի վտանգ կա մեծ քանակությամբ տիղմի և անկած կեդանիների պատճառով։
Panorama.am-ը գրավոր հարցում է ուղղել ՍԱՏՄ-ին՝ պարզելու, թե հունիսի 7-ի դրությամվ քանի՞ անկած կենդանի է հայտնաբերվել, համաճարակաբանական առումով ի՞նչ վտանգ կա։
Panorama.am-Լոռու մարզի՝ աղետի գոտու համարվող բնակավայրերում հունիսի 7-ի, դրությամբ քանի անկած կենդանի է հայտնաբերվել։ Խնդրում ենք անկած կենդանիների թվաքանակը նշել՝ ըստ դրանց տեսակների։
ՍԱՏՄ-Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցների աջակցությամբ հայտնաբերվել, հաշվառվել և ոչնչացվել են հետևյալ կենդանիները՝Նեղոց բնակավայր - 9 գլուխ խոզ,Քարկոփ բնակավայր - 31 թև հավ և 2 գլուխ խոզ,Ալավերդի քաղաք - 2 թև հավ, 1 ճագար, Տաշիր քաղաք - 2 գլուխ հորթ։
Panorama.am-Անկած կենդանիներից, շրջապատում գտնվող կրծողներից ի՞նչ նմուշառումներ են իրականացվել, ի՞նչ արդյունքներ են գրանցվել։
ՍԱՏՄ-Անկած կենդանիներից նմուշառում չի իրականացվել, քանի որ կենդանիների դիակները նեխած են եղել, իսկ շրջապատում գտնվող կրծողներից նմուշառման իրականացումը Տեսչական մարմնի գործառույթներից դուրս է։
Panorama.am-Աղետի գոտու բնակավայրերում չանկած կենդանիների շրջանում ի՞նչ հնարավոր վտանգներ կան։
ՍԱՏՄ-Աղետի գոտու բնակավայրերում անասնահամաճարակային իրավիճակը ներկա պահին կայուն է և գտնվում է Տեսչական մարմնի ամենօրյա հսկողության տակ:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ի գիշերը Դեբեդ գետը դուրս է եկել հունից, լցվել տներ, խանութներ, անասնագոմեր, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, կենդանիներ են անկել, ենթակառուցվածքներ են վնասվել։ Մի քանի համայնքների կապն այլ բնակավայրերի հետ կտրվել էր կամուրջների փլուզման հետևանքով։
Տեղում հետաղետային կարիքների արագ գնահատման և տվյալների հավաքագրման նպատակով աշխատանքներ է իրականացնում փաստահավաք խումբը՝ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մասնագետների ղեկավարությամբ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՎԿԱԿ փոխտնօրեն. Աղետի գոտում համաճարակի վերաբերյալ մտահոգիչ տվյալ դեռ չունենք
- Աղետի գոտում համաճարակի վտանգ կա մեծ քանակությամբ տիղմի և անկած կեդանիների պատճառով. Գնել Սանոսյան
- Այն, ինչ մնացել է արագ սննդի կետից