Երեկ կիրառված հատուկ միջոցները ոչ միայն լուսաձայնային նռնակներ էին, այլև բեկորային. Բագրատ Սրբազան
«Երեկ ուշ գիշեր իմացել ենք, որ կառավարության նիստի ժամը փոխվել է, չգիտենք էլ՝ լինելու է, թե ոչ։ Երկրում ոչ կառավարություն կա, ոչ էլ ժղովորդին պաշտպանող իշխանություն»,- կառավարության մոտ լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը նշեց. «Կառավարություն չկա Հայաստանում։ Սա թղթի վրա կեղծ իշխանություն է, իշխանություն էլ չի, ոչ մի բան է։ Ուղղակի նստած, տզրուկի պես ժողովրդի արյունը խմելով, ժողովրդի հացն ուտելով, երկիրը վերածել են աղետի»։
Խոսլով նախօրեին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած ոստիկանական բռնի գործողությունների մասին, Սրբազանն ասաց. «Երեկ երեկոյան այդ հատուկ միջոցները, որ կիրառվել են, վստահեցնում եմ, ոչ միայն լուսաձայնային էին,ն նաև բեկորային պարունակություն ունեցող հատուկ միջոցներ, քաղաքացիների վնասվածքները բեկորային են», - ասաց Սրբազանը։
Նա հայտարարեց, որ այսօր ժամը 20։00-ին հանրահավաք են անելու Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում, օրվա ընթացքում քննարկումներ կունենան իրենց հետագա գործողությունների մասին. «Ամբողոջությամբ գլխիվայր շուռ է եկել մեր ողջ ծրագրումն առաջիկայի հետ կապված, այս մարդիկ ցույց տվեցին, որ բռնապետության կատարյալ ներկայացուցիչներ են»։
Հարակից հրապարակումներ`
- Բաղրամյան պողոտայում ոստիկանները լուսաձայնային նռնակները հատուկ կիրառել են տեղում աշխատող լրագրողների ու օպերատորների դեմ
- Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են կառավարություն
- Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանական վայրագություններից տուժած քաղաքացիներին ու ոստիկաններին
- Իրավապաշտպան.Ոստիկանությունը գործում է ուղիղ Փաշինյանի ու Սիմոնյանի հրահանգներով
- Ըստ ամենայնի, ոստիկանությունը իշխանության հրահանգով թիրախավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին. ՀԺՄ
- ԱՆ. Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժածների թիվը շարունակում է աճել
- Ակնհայտ էր, որ Ոստիկանության գործողություններն այսօր առավել կտրուկ դարձան, Փաշինյանի հայտարարությունից հետո. Արման Թաթոյան
- Պետք է գնաս ու գնալու ես, մեր հորդորն է, որ խաղաղ գնաս. Բագրատ սրբազան
- Այսօրվա ոստիկանական վայրագությունների կադրերից. Վարազդատ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին