Քաղաքական կուսակցություններ, դուք ասելի՞ք չունեք․ Բագրատ Սրբազան
Բաղրամյան պողոտայում հավաքը մեկնարկեց աղոթքով։Այնուհետև սրբազանն անդրադարձավ երեկ տեղի ունեցած ոստիկանության գործողություններին՝ նշելով, որ դրանք բոլոր ընկալումներից, ըմբռնումներից, նույնիսկ՝ սպասելիքներից վեր էր։
«ՀՀ ողջ այս ժամանակաշրջանում խաղաղ բնակչության վրա այդ աստիճանի բռնաճնշումներ գործադրելու սովորությունը չի եղել։ Եղել են տարատեսակ դեպքեր, բախումներ, բայց երեկվա տեղի ունեցածը ցույց է տալիս այն իշխանության իրական դեմքը, որը եկավ իշխանության և հայատարարեց,թե երկրում փշալարերը, ջրցան մեքենաներն այլևս այլ նպատակների համար են։ Այո, չի ասել, որ պայթուցիկ նյութերը, հատուկ միջոցները չեն օգտագործելու, բայց ենթադրել էր, որ քաղաքացու իրավունքը պետք էր հարգվեր»,- ասաց նա։
Նա նշեց, որ բեկորային վնասվածքներով մարդիկ հիվանդանոց են տեղափոխվել, ինչը խոսում է սեփական ժողովրդի նկատմամբ ատելության և աթոռի նկատմամբ պաշամունքի մասին։
«Ի՞նչ տեղի ունեցավ, փախավ նորից այդ մարդը ժողովուրդ, անընդհատ փախուստի է դիմում։Այս չորս օրերը հենց ձեր հաղթանակի մասին են, դուք անընդհատ դիմակազերծել ու պատռել եք։ 20-25 նռնակ են նետել և հենց այգու մեջ գտնվող մարդիկ են վիրավորում ստացել։ Այսպիսի բռնապետության մեջ ենք ապրում»,- ասաց Սրբազանը։
Նա նաև անդրադարձավ երկվանից մինչ այսօր երկվա տեղի ունեցած բռնի գործողությունները չդատապարտող քաղաքական և հասարակական ուժերին ՝ ասելով․
«Նրանք , ովքեր չեն արել, ուղղակի նույնացած են այս բռնապետական իշխանության հետ՝ անկախ ամեն ինչից, հավանում են Բագրատ Սրբազանին,թե՝ ոչ, մեր օրակարգը,թե՝ ոչ, էս քաղաքական մեծ ծրագրերն ինչ են, այստեղ կանայք ու երեխաներ են , հիմա էլ են, և դուք ձայն , ծպտուն չե՞ք հանել։ Քաղաքական կուսակցություններ, դուք ասելի՞ք չունեք։ Ասում եք՝ քաղաքական օրակարգ ունեք, ոչ մի բան էլ չունեք դուք, ո՛չ արժեք, ո՛չ բնույթ, ո՛չ նկարագիր, ո՛չ քաղաքական գործիչ եք, ոչ մի բան եք, ձեր տակը դրած ա փող, անհայրենիք երևույթներ եք դուք։ Մեզ պետք չեզ ընդհանրապես»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին