Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ. Բելառուսի ԱԳՆ
Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ «Բելտա»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
«Կարևոր է հասկանալ, որ Հայաստանի հետ ունենք երկարամյա սերտ, բարեկամական հարաբերություններ և ընդհանուր պատմություն, այսօր նաև փոխշահավետ առևտուր, ինչպես նաև սերտ գործարար շփումներ։ Մենք չենք պատրաստվում վատթարացնել այդ հարաբերությունները, որքան էլ արտաքին խաղացողները դրդեն Հայաստանի ղեկավարությանը դրան։ Մենք երբեք ոչինչ չենք արել մեր ընկերներին վնասելու համար, չենք խառնվում ներքին գործերին, հարգում ենք հայ ժողովրդին և անկեղծորեն մաղթում առաջնորդներ, ովքեր իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»,- ընդգծել է Անատոլի Գլազը։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսը հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին
- Ռուսաստանի Դաշնությունում Բելառուսի դեսպան. Փաշինյանը պետք է դեռ իրավիճակն իր համար պարզի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին