Իրավունք 15:26 13/06/2024 Հայաստան

Կարապետյանց. Հասարակությունը պետք է հասկանա, որ ոստիկանությունը օրվա իշխանությունների անձնական օգտագործման գործիքը չպիտի լինի

Բաղրամյան պողոտայում  երեկ տեղի ունեցան ցուցարարների ու ոստիկանների բախումներ, ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ դիմել է բուժօգնության։ Ինչքանո՞վ են համաչափ այդ գործողությունները, կա՞ր այդ միջոցների կիրառման անհրաժեշտություն։ 

Panorama.am-ն այս ու այլ հարցերի շուրջ զրուցել է  իրավապաշտպան, Հելսինկյան Ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցի հետ։

Նինա Կարապետյանց-Համաչափության տեսակետից կդժվարանամ պատասխանել, քանի որ ամբողջական պատկերը դեռ չկա։ Տարբեր տեսակի տեսանյութեր ենք ստանում, որոնք համալրում են պատկերը, հնարավոր է փոփոխության ենթարկվի մոտեցումը։

Սակայն այն, թե ինչպես օգտագործվեցին լուսաձայնային նռնակները, հաստատապես կարող եմ ասել, որևէ թույլատրելի, ընդունելի, հասկանալի պատճառ չէր կարող լինել։ Առավել ևս դրա ջատագովությունը, խրախուսումը չափազանց վտանգավոր է։

Panorama.am-Ոստիկանության գործողություններին նախորդեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն Ազգային ժողովում, որով նա ողջունեց ոստիկաններին, իսկ առավել սկզբունքայիններին խոստացավ աշխատանքի դրական գնահատական։ Գուցե դա՞ խրախուսեց ոստիկաններին։
Նինա Կարապետյանց-Ես մի քիչ ավելի հետ կգնամ։ 2019-ին մենք ունեցանք մի իրավիճակ, երբ մեկը մյուսի հետևից փակվեցին, կարճվեցին այն գործերը, որոնք վերաբերում էին «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ ոստիկանների բռնություններին, որոնք չէին փակվել Սերժ Սարգսյանի օրոք, փակվեցին Սարի թաղի գործը, լրագրողների նկատմամբ բռնությունների գործեր։ Այդ ժամանակ ես ասում էի՝ հաջորդ քայլը լինելու է նույն գործիքակազմով, նույն տրամադրությամբ, նույն մեթոդաբանությամբ ոստիկանությանը որպես  գործիք օգտագործելն այս իշխանությունների կողմից։

Ինձ համար վերջին օրերին երկու կարևոր իրադարձություն եղավ,  մեկը Լևոն Երանոսյանի գործի փակումն էր, համաներումով ազատելն ու փաստորեն որևէ պատասխանատվության չենթարկելը և երկրորդը վարչապետի խոսքը թիվ մեկ ամբիոնից, ուղղակի ակնհայտ է, որ դա չէր մնալու անհետևանք, հայտարարվեց, որ ոստիկանությունն ինչ գործողությունների էլ գնա, միևնույն է՝ գործող իշխանությունը շնորհակալ է, խոնարհվում է, սիրում է ոստիկանությանը։

Panorama.am-Դուք հիշեցիք Սարի թաղի դեպքերը, երբ էլի ԶԼՄ ներկայացուցիչներ էին վնասվածքներ ստացել։ Կարծիք կա, որ երեկ Բաղրամյան պողոտայում լրագրողներն ու ԶԼՄ ներկայացուցիչները հատուկ թիրախավորվել են ոստիկանության կողմից։
Նինա Կարապետյանց-Չեմ բացառում, որ դիտավորություն ևս կարող է լինել։ Տարաձայնություններ կան, այն բոլոր լրատվամիջոցները, որ լուսաբանել են ակցիաների ողջ ընթացքը, նրանց նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք կա։ Այսինքն, երբ նույն գործողությունն անում էին այլ ԶԼՄ-ներ 2018 թվականին, չգիտես ինչի, արժանացան ծափահարությունների, գովասանաքի։ Իսկ երբ նույն գործողությունն անում են այլ լրատվամիջոցներ մեկ այլ շարժման վերաբերյալ, նման վերաբերմունք է ձևավորվում։ Ես խնդիր չունեմ որևէ կողմի համակրել-չհամակրելու, խնդիրը փաստն է, որ նույնանման գոևծողություններին մի դեպքում տրվում է մի գնահատական, մյուս դեպքում՝ այլ։ Իսկ ամենացավալին անշուշտ  քաղհասարակության ներկայացուցիչների գնահատականներն են, որոնք նույնանման գործողությունների դեպքում Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի օրոք տալիս էին լրիվ ուրիշ գնահատականներ,  այսօր պատրաստ են մինչև անգամ ծափահարել ու ողջունել ոստիկանությանն ու իշխանությանը։

Panorama.am-Տիկին Կարապետյանց, շատերը նշում են, որ տարիներ շարունակ այս իշխանությունը հայտարարում է ոստիկանության բարեփոխման մասին։ Այսպիսի՞ն պետք է լինի բարեփոխված ոստիկանությունը։
Նինա Կարապետյանց-Բնականաբար, ոչ։ Հասարակությունն էլ պետք է հասկանա, որ ոստիկանությունն օրվա իշխանությունների անձնական օգտագործման գործիքը չպիտի լինի, այլ հասարակական կարգը պահպանելու, հանցավորության դեմ պայքարելու մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս մեզ բոլորիս լինել պաշտպանված։ Սակայն այն, ինչ տեսել ենք մենք 30 տարի շարունակ  ու տեսնում ենք հիմա, ոչ ոստիկանության, ոչ էլ առավել ևս բարեփոխված ոստիկանության հետ աղերս չունի։

Իրականում ոստիկանությունը դիտավորությամբ չտարվեց բարեփոխման, իրականացվեցին արտաքին գեղեցիկ փաթեթավորումներ, որը նաև մեր միջազգային գործընկերներն ընդունեցին, բայց բովանդակային առումով ըստ էության որևէ փոփոխության չգնացին, և դա նպատակ ուներ, բարեփոխված ոստիկանության պարագայում մենք նման իրավիճակ չէինք կարող ստանալ՝ ապօրինի հրահանգներ, ուժի անհամաչափ կիրառում, ապօրինի ձերբակալումներ, ձերբակալումից հետո մեքենաների մեջ աննկարագրելի վայրագ վերաբերմունք, նման բան չէր կարող լինել, լինելու դեպքում էլ համարժեք գնահատական կտրվեր։ 

Քանի դեռ մենք ունենք իշխանություն, որը մտածում է իր հարմարության, ապահովության, բարեկեցության, պաշտոնում մնալու մասին, ունենալու ենք այս նույն պատկերը։

Մանրամասները՝ ձայնագրությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}