Մինչև վերջին օրը Արցախի ՊԲ-ն ենթարկվել է Հայաստանի կառավարությանը․ Շահրամանյան
Արցախցիները երեք պատերազմ են տեսել, դիմացել են ոչ թե երկու ժամ, ինչպես ասել է Փաշինյանը, այլ 32 տարի։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին։
«Յոթ տարեկանից բաղկացած ցանկացած արցախցի երեք պատերազմ է տեսել, դուրս ենք եկել, երբ հասկացել ենք, որ մենակ ենք, պետք էր փրկել կյանքեր»,- ասաց նա՝ հավելելով․ « Ես իմ ելույթներում նշել եմ՝ ժամեր անց մենք հասկացել ենք, որ մենակ ենք և դիմա 1-ը 12 հարաբերությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ին, հնարավոր չէր և պետք էր ամեն քայլի գնալ ու փրկել կյանքեր, ինչն էլ Արցախի կառավարությունն արել է»։
Ինչ վերաբերում է հարցին,թե այնտեղ միլիարդավոր զենքեր ենք թողել ՝ սարքին, յուղած, ապա Շահրամանյանը տեղեկացրեց․
«Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա,թե սպառազինությունն ում հաշվեկշռում էր գտնվում և ով էր պատասխանատու այդ սպառազինության համար, ում էր ենթարկվում ՊԲ-ն։ Վերջերս նաև ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ևս անդրադարձել է այդ հարցին և նշել, որ մինչև վերջին օրը Արցախի ՊԲ-ն ենթարկվել է Հայաստանի կառավարությանը, և հանդիասանում էր ՊՆ-ի կառուցվածքային ստորաբաժանում։ Սա է այն ճշմարտությունը, որը պետք է մեր ժողովուրդն իմանա և չփորձել մեղավորներ գտնել»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները