ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրել Ռուբիկ Մխիթարյանին
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում առաջադրել էր Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը, հունիսի 13-ի ԱԺ նիստում ներկայացնելով տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքները, նշել է, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 70-ը: Քվեատուփում եղել է 70 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:
ԱԺ հաղորդմամբ, 70 կողմ ձայնով Ռուբիկ Մխիթարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու: