Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի գտնվելու վայրը դեռ ստույգ հայտնի չէ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի գտնվելու վայրի մասին հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բախումներից հետո որևէ հստակ տեղեկություն չկա։
«Գիշերվա դրությամբ, Սուրեն Պետրոսյանի մասին որևէ տեղեկութուն չկար, չէինք կարողանում գտնել՝ որտեղ է գտնվում, ու անհասկանալի է, ինչ-որ տեղ մի քիչ կռահելի, թե որտեղ է գտնվում»,- Panorama.am-ին ասաց փաստաբան, «5 իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանը։
Այսօր Sputnik Արմենիային հարազատներից մեկը հայտնել է, որ քիչ առաջ կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։ Պետրոսյանն ասել է, որ քիչ ավելի ուշ կրկին կապ կհաստատի։ Այլ տեղեկություն այս պահին չկա։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ բախումներ էին սկսվել ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ էին կիրառել; 101 անձ, այդ թվում` ոստիկաններ, վնասվածներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ; Սերգեյ Հարությունյանը մեզ հայտնել էր, որ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման գործողության ընթացքում բերման ենթարկված 30 անձ ձերբակալվել է 72-ժամով։
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Ոստիկանը պետք է բարձր գտնվի пацанский մտածելակերպից
- «ՀԵՏՔ». Ոստիկանությունը «Զարյա 3» նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. Ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ
- Կարապետյանց. Հասարակությունը պետք է հասկանա, որ ոստիկանությունը օրվա իշխանությունների անձնական օգտագործման գործիքը չպիտի լինի
- Ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները. Իրազեկ քաղաքացիների միավորում
- Մարդիկ փորձում Էին վիրավորին տեղափոխել և ոստիկանությունը նրանց մեջ նռնակ է գցում. Ավետիք Չալաբյան
- Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ, պրոֆեսիոնալ, նմանատիպ դեպքերում գործելու է նույնկերպ. Փաշինյան
- Բագրատ Սրբազանն ու քաղաքացիները, ոստիկանական ուժերը՝ կառավարության մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Իրավապաշտպան.Ոստիկանությունը գործում է ուղիղ Փաշինյանի ու Սիմոնյանի հրահանգներով