Քաղաքական 14:38 13/06/2024 Հայաստան

Շարժումը պետք է րոպե առաջ կառուցվածքային-աշխատանքային միավորներ ստեղծի. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնության համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Երեկ տեղի ունեցան դեպքեր, որոնք էական կարևորություն ունեն հետագա զարգացումների համար.

1. Ե՞րբ սկսվեց հարձակումը խաղաղ մարդկանց վրա. Սրբազանը դիմեց իրեն ուղիղ եթերով հետևող իշխանությանը՝ ասելով «բացեք դարպասները, ՄԵՆԱԿՍ գալիս եմ ձեզ հետ հանդիպելու»։ Սա անարյուն, քաղաքակիրթ-քաղաքական ճանապարհի ամենապարզ տարբերակն էր։ Ի պատասխան՝ իշխանությունը նռնակներ նետեց խաղաղ մարդկանց վրա։ Հարթակից հնչած՝ հանդիպման առաջարկը խախտեց իշխանության սցենարը, և այն չգտավ այլ լուծում, բացի մարդկանց վրա հարձակվելուց։ Սա պետք է  հստակ արձանագրել։
2. ՄԵԿ հոգու հայտարարությունը, թե՝ իր ձախողումն է եղել, որ դեռևս 2018-ին չի հայտարարել, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, շատ լուրջ հանգրվան է։ Իմիջիայլոց ասել, թե՝ մի թեթև սխալվեցի, «Արցախը Ադրբեջան  է, և վերջ» ասելու փոխարեն ասացի «Արցախը Հայաստան է, և վերջ», ու այդ «թեթև սխալի» արդյունքում հրահրեցի պատերազմ, տվեցի 5  հազար զոհ, հայաթափեցի Արցախը... Թեթև սխալ է, բա ոնց։ Ու սրան մի 60-70 ծափահարում են։ Սա ինքն իր դեմ տված ամենածանր ցուցմունքներից է։
3. Լուսաձայնային նռնակներ նետվել են խաղաղ մարդկանց վրա, այգու մոտ, որտեղ կային մայրեր, երեխաներ, հղի կանայք, տարեցներ։ Նետվել է լրագրողական խմբի վրա։ Հատուկ միջոցները կիրառվել են առանց նախազգուշացման, մարդկանց խիտ խմբերի վրա։ Եվ սա պաշտպանողները, արդարացնողները կիսում են հրաման տվողների, հրաման կատարողների, նրանց արդարացնողների հետ հավասար պատասխանատվություն։
4. Փողոցում կանգնած են եղել հազարավոր խաղաղ մարդիկ, մեր երեխաները, մեր ընտանիքները, մեր ընկերները, նրանց ընտանիքները, և այս ենիչերիական հարձակումը էապես փոխում է ամբողջ մթնոլորտը։
5. Անհատական մակարդակում շատ կարևոր է դիրքորոշումների հստակեցումը։ Երբ նռնակներ են նետվում խաղաղ մարդկանց վրա, քո ու ընկերներիդ ընտանիքների վրա, հղի կանանց ու խաղաղ իրենց բողոքն արտահայտող մարդկանց վրա,  ու ամեն ինչ լավ հասկացող այլոք լռում են, մենք այլևս պետք է հստակ ասենք, որ Նիկոլը մենակ չէ, ու էն խավը, որ օրվա առաջին կեսը քո մոտ հայրենիքի դարդն է անում, իսկ օրվա մյուս մասը այլ միջավայրում լավ էլ նիկոլական է, ու օգտվում է բոլոր բարիքներից, Նիկոլի ամենակեղտոտ պաշտպաններն են ու այս ողբերգության համահեղինակներից։ Եվ եթե այս մթնոլորտը շարունակվի,  անվանական, անհատական պատասխանատվության  հարցեր են առաջանալու, և Սրբազանի հարթակը ստիպված պետք է անվանական խոսի դրանց մասին։ Սա լինելու է փողոցի և պայքարող հանրության օբյեկտիվ պահանջը։ Հերիք եղավ։
6. Ինստիտուցիոնալ մակարդակում «եթե չես դատապարտում, ապա սատարում ես» բանաձևն է։ Այն քաղաքական և հանրային միավորները, որոնք  հստակ տեսակետ չեն հայտնի, չեն դատապարտի, ուրեմն սատարում են խաղաղ մարդկանց վրա նռնակներ նետելը։
7. ՄԵԿ հոգին կորցնում է կառավարման թելը, և նրան ծափ տվողները դա անում են վախից։
8. Նռնակներ նետելուց, բազմաթիվ վիրավորներ, արյուն տեսնելուց հետո, հատուկ ուժերի բորենիական հարձակումից հետո խաղաղ ցուցարները չեն ցրվել, սա բացառիկ դեպք է աշխարհում։ Փոխարենը՝ մեկ ժամ հետո խաղաղ ցուցարարների քանակը քառապատկվեց. մինչև ուշ գիշեր մարդիկ իրենց արժանապատվությունն ու կամքն էին ցույց տալիս, ու նրանց մեջ մեծ թիվ էին կազմում կանայք, երիտասարդ աղջիկներն ու տղաները։ Եվ վայրագություններ անողները, հրաման տվողները և նրանց արդարացողները սա պետք է լավ հասկանան, հետո չասեն «բա մենք ի՞նչ ենք արել, մենք ի՞նչ կապ ունեինք»։
9. Մարդկանց չցրվելը և արագ շատանալը վկայում է, որ լուրջ տեղաշարժեր կան հանրային գիտակցության մեջ, ստեղծվել է նոր ընտրազանգված։ Երեկվա օրը ցույց տվեց, որ ՄԵԿ հոգին վերջացած է, նա պիտի գնա, ուրիշ ճանապարհ չկա։ 10 հազար հոգու էլ բռնի, 200 նռնակ էլ գցի, ստիպի, որ իրեն ծափ տալու փոխարեն խմբակցությունընաև երգի-պարի՝ միևնույն է, Հայաստանում պետք է փոխվի իշխանությունը։
10. Շարժումը պետք է րոպե առաջ կառուցվածքային-աշխատանքային միավորներ ստեղծի՝ իշխանական տոքսիկ քարոզչությունը չեզոքացնելու և ավելի մեծ կոնսոլիդացիա ապահովելու համար։ Շարժման հաջողության գրավականը ոչ միայն ճշմարիտ խոսքն է, մարդկանց ազնիվ մղումները, այլև՝արդյունավետ աշխատանքային մեքենայի ստեղծումը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}