Վաղը կկայանա միասնական քննություն՝ օտար լեզուներից
Հունիսի 14-ի միասնական քննությունը՝ օտար լեզուներից, անց է կացվելու 40 քննական կենտրոնում, որից 14-ը Երևանում են, 26-ը՝ մարզերում: Մարզերում անգլերեն է հանձնելու 3378, գերմաներեն՝ 34 և ֆրանսերեն՝ 21 դիմորդ: Երևանում անգլերեն հանձնողները 2158-ն են, գերմաներեն՝ 13-ը, ֆրանսերեն՝ 18-ը: Իսպաներեն հայտագրած երկու դիմորդներն էլ մայրաքաղաքից են: Այս փուլում պարսկերեն և իտալերեն հանձնողներ չկան: Այս մասին հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։
Երևանի քննական կենտրոններն են՝
թիվ 11 հիմնական դպրոց, 160 դիմորդ, անգլերեն,
թիվ 118 ավագ դպրոց, 120 դիմորդ, անգլերեն,
թիվ 135 հիմնական դպրոց, 160 դիմորդ, անգլերեն,
թիվ 14 հիմնական դպրոց, 160, անգլերեն,
թիվ 155 հիմնական դ., 180, անգլերեն,
թիվ 168 հիմնական, 160 անգլերեն,
թիվ 170 ավագ, 140, անգլերեն,
թիվ 189 ավագ, 198, անգլերեն,
թիվ 190 ավագ, 180, անգլերեն,
թիվ 29 ավագ, 180, անգլերեն,
թիվ 57 հիմնական, 120, անգլերեն,
թիվ 6 հիմնական, 160, անգլերեն,
թիվ 62 ավագ, 120, անգլերեն և
թիվ 200 հիմնական, 153 դիմորդ, որից 120 անգլերեն, 13 գերմաներեն, 18 ֆրանսերեն և 2 իսպաներեն հանձնող: