ԱՆ. Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժածների թիվը շարունակում է աճել
Բաղրամյան պողոտայում ոստիկանության վայրագությունների, նրանց կողմից կոըսաձայնային նռնակների գործի դրման հետևանքով ըուժածների թիվը շարունակում է ավելանել։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 00։00֊ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։
66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։