Պարզվեց, որ ոստիկանները շինությունը չէին պաշտպանում՝ մարդու, անձի էին պաշտպանում. Փաստաբան Հարությունյան
«Երբ երեկ ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցում էինք, որ ճանապարհը բացեն, ինչո՞ւ են փակում՝ նրանք պատասխանում էին. «Շինություն ենք պաշտպանում»։ Այդ շինությունն այսօր էլ է այստեղ, ի՞նչ փոխվեց, որ այսօր չեն պաշտպանում։ Պարզվեց, որ շինությունը չէին պաշտպանում՝ մարդու, անձի էին պաշտպանում։ Շինությունները մնալու են անձիք գնալու են»,-Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նա հայտնեց, որ լուսաձայնային նռնակներն նետում էին կանանց, տատիկների, երեխաների, մանկական սայլակների ուղղությամբ։
Նշելով, որ դրանք «Զարյա 3» նռնակներ են, որոնք օգտագործվում են ահաբեկչական խմբավորումները չեզոքացնելու համար՝ փաստաբանն ասաց. «Պարզ է, որ դրա նպատակը ոչ թե ենթադրյալ գործողության կանխելն էր, այլ ապօրինի էր կիրառվում։ Ստացվում է ի՞նչ, այստեղ հանցագործներ էի՞ն խաղաղ բնակչությունը, կանայք, փոքրահասակ երեխաները։ Պարզ է, որ այդ տղայի ձեռքը, որ կտրվեց, այդ նույն հաջողությամբ կարող էր ընկնել մանկական սայլակի մեջ, երեխայի կպներ, կամ ինչ-որ անձի գլխի։ Հողերը հանձնվեցին, բայց այլ մարդու ձեռք կտրվեց»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական իմաստով սրանց հեռացնել չի ստացվել, բայց այն չի նշանակում, որ չի ստացվելու. Բագրատ սրբազան
- Քաղաքական կուսակցություններ, դուք ասելի՞ք չունեք․ Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան