Freedom Broker Armenia-ն միջազգային ընկերությունների բաժնետոմսեր կնվիրի Business YereFun միջոցառման հաղթողներին
Business YereFun նեթվորքինգ միջոցառման գործընկերն է Freedom Broker Armenia-ն։ Միջոցառումն անցկացվելու է հունիսի 14-ին «Արարատ» գոլֆ ակումբում։
Business YereFun-ի ընթացքում իրենց ոլորտում հաջողած մասնագետները կներկայացնեն բիզնես տրանսֆորմացիայի ամենահիշարժան քեյսերը՝ անդրադառնալով բիզնեսի հիմնական այս գործառույթներին՝ օպերացիոն մենեջմենթ, մարքեթինգ, ֆինանսներ, մարդկային ռեսուրսներ, վաճառք։
Միջոցառմանը կմասնակցեն բիզնեսների սեփականատեր, հիմնադիրներ, տնօրեններ և թոփ մենեջերներ։
Միջոցառման ընթացքում անցկացվելու է գոլֆի մրցաշար, որի 3 հաղթողներին Freedom Broker Armenia-ը կնվիրի հայտնի կազմակերպությունների բաժնետոմսեր։ Բացի այդ, միջոցառման շրջանակներում ևս մի քանի մասնակից բաժնետոմսեր ստանալու հնարավորություն կունենա, որի մասին կհայտարարվի հենց տեղում։
«Ուրախ ենք մասնակցելու այս կարևոր միջոցառմանը, որն իր բնույթով եզակի է թե՛ բովանդակության և նեթվորքինգի տեսանկյունից։ Վստահ ենք, որ մասնակիցները իրադարձության շրջանակում կստանան ոչ միայն կարևոր գիտելիքներ, այլև ձեռք կբերեն կապեր տարբեր ասպարեզներից։ Որպես ընկերություն, որն ապահովում է մուտք միջազգային շուկաներ՝ ուրախ ենք, որ մրցույթի հաղթողներին հնարավորություն ենք ընձեռելու բացահայտել ներդրումների աշխարհը»,- նշում են Freedom Broker Armenia-ից։
Նշենք, որ Business YereFun նեթվորքինգ միջոցառումը կազմակերպել է LinkedIn Local Yerevan-ը։
Freedom Broker Armenia-ն լիցենզավորված բրոքեր է, որը հաճախորդներին տրամադրում է ներդրումների լայն հնարավորություններ և ֆինանսական ծառայություններ՝ ապահովելով անխափան մուտք դեպի տեղական և միջազգային շուկաներ: ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայով Freedom Broker Armenia-ն իրավասու է իրականացնել ներդրումային գործունեություն, ինչը կարևոր քայլ է է երկրի ֆինանսական լանդշաֆտի զարգացման գործում:
Freedom Broker-ը հնարավորություն է տալիս գումար աշխատել խոշոր ընկերությունների արժեթղթերում, ստանալ վերլուծություններ բարձր եկամտաբեր նախնական հրապարակային առաջարկների (IPOs) միջոցով, ներդրումներ կատարել ֆոնդերում կամ ինքնուրույն առևտուր անել Tradernet առցանց հարթակում:
Freedom Broker-ը միջազգային Freedom Holding Corp ֆինանսական հոլդինգի մի մասն է, որի բաժնետոմսերը վաճառվում են NASDAQ ֆոնդային բորսայում (FRHC պիտակավորմամբ): Հոլդինգի կապիտալիզացիան կազմում է 4.3 մլրդ դոլար, ընդհանուր ակտիվները 31.12.2023 թվականի դրությամբ կազմում են 7,4 մլրդ ԱՄՆ դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները