ՀՀ իշխանական շրջանակների կողմից տարածված կեղծիքին պետք է պատասխանել. Արցախի իշխանություններ
Արցախի տեղեկատվական շտաբը տարածել է հայտարարություն.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Վերջին օրերին ՀՀ իշխանական շրջանակների կողմից, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից, կրկին շատ է խոսվում Արցախի Հանրապետության հայաթափման պատճառների մասին, և հնչում են թեզեր, որոնք աղերս անգամ չունեն իրականության հետ։
Արցախի իշխանությունները հարկ են համարում ընդգծել, որ այդ գործիչների վրա է ընկնելու իրենց հայտարարությունների պատասխան հայտարարությունների հետևանքները, այդ թվում` երկրի անվտանգության համատեքստում, քանի որ հրապարակային ելույթը ենթադրում է նաև հերքում, որը պետք է անպայմանորեն հաշվարկել:
Առաջնահերթությունը տալով ՀՀ-ի անվտանգային խնդիրներին` բռնի տեղահանումից հետո Արցախի իշխանությունները տևական ժամանակ ցուցաբերում են զսպվածություն, հնարավորինս զերծ մնում հրապարակային խոսքից, բայց հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել, որպեսզի հայ ժողովուրդն իմանա ճշմարտությունը։
Անդրադառնալով հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած անհնազանդության ակցիային՝ Արցախի իշխանությունները ոստիկանությանը հորդորում են իրավիճակը գնահատել սթափ, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից և բոլոր կողմերին կոչ անում ցուցաբերել զսպվածություն»։
Հարակից հրապարակումներ`
- Կղերաֆեոդալական էլիտան Հայաստանում կառավարության փոփոխություն չի կարող իրականացնել. Փաշինյան
- Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, լեզուս չէր պտտվում. Փաշինյան
- ԼՂ ժողովրդին բերել եք որպես 5 հազար դրամով ցույցի մատերիալ. Փաշինյանը՝ ընդդիմությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին