Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ վերադառնում են Բաղրամյան, երեկոյան հավաք կլինի
Քաղաքացիները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ շարժվում են Բաղրամյան պողոտա։ Երթն ընթանում է Նալբանդյան - Սայաթ Նովա փողոցներով։
Սրբազանն ասաց, որ երեկվա իրադարձություններից հետո իրենց ծրագրերն ամբողջությամբ գլխիվայր է դարձել. «Ոչ թե ընկճվել ենք, պարզապես մի քիչ այլ կերպ ենք նայելու հարցերին։
Այսօր ժամը 20:00-ին կհավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, կքննարկենք, կվերլուծենք, գնահատականները կտանք, առաջիկա ժամանակաշրջանի մասին կխոսնեք։
Պայքարի բովանդակությունը չի փոխվել, շարունակելու է արդեն թերևս մի քիչ այլ կերպ է լինելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան