Բելառուսը հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին
Բելառուսը հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
«Բոլորս տեսնում ենք, թե ինչ բարդ ներքաղաքական իրավիճակ է Հայաստանում, ինչքան արագ է սրվում դիմադրությունը երկրի ներսում, և տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրողականություն ունեն լուրջ էմոցիոնալ սթրեսի նկատմամբ։ Մենք դա հասկանում ենք, բայց չենք հասկանում՝ ի՞նչ կապ ունի Բելառուսը», -«Բելտա»-ի փոխանցմամբ, նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով, Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ՝ փորձելով պարզաբանել այս հարցը։ «Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, մոտ ապագայում Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը Երևանից»,- ասել է Անատոլի Գլազը։
Նա նշել է, եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամի ներկայացնելով ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է։
Լուսանկարում Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկն է։ Նրան Panorama.am-ը լուսանկարել է երեկ, երբ բելառուս դիվանգետը մասնակցում էր Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի (ՌԱՀՀԿ) կազմակերպած «Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները հետխորհրդային տարածքում» թեմայով միջազգային կլոր սեղանին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի Դաշնությունում Բելառուսի դեսպան. Փաշինյանը պետք է դեռ իրավիճակն իր համար պարզի
- Դե որ թրքասիրությունն է պատճառը՝ Լուկաշենկոն էլ Փաշինյանի հետ չի շփվի
- Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան
- Հայաստանում Բելառուսի դեսպան. Բելառուսի բախտը բերել է, որ կողքին Ռուսաստանն է
- Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերադարձել է Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան