Զատուլին. Փաշինյանին հանգստացնելու մեր բոլոր ցանկություններն ընկալվել են որպես թուլության նշան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դեպի Արևմուտք։ Այս կուրսը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց ի վեր։ Այս մասին «Գազետա.ռու»-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Նա գնում է իր սեփական ընթացքով, ինչը միանգամայն ակնհայտ է։ Կարող է բանավեճի կամ քննարկելու խնդիր լինել, թե որքանով է նա այդ ուղին գծել, 2018-ի՞ն, երբ եկավ իշխանության, թե ինչպես բոլորս տեսանք, սկսեց իրականացնել միայն 2022-ին: Ու թեև Հայաստանի իշխանության վերակողմնորոշման բոլոր հրապարակային նշանները վերագրվում են 2022 թվականին, բայցկարծում եմ, որ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանի գալը ներշնչված էր Հայաստանը դեպի Արևմուտք վերակողմնորոշելու գաղափարներով, ներառյալ Լեռնային Ղարաբաղի պատերազմը, որը Փաշինյանը ցուցադրաբար պարտվեց՝ միաժամանակ Ռուսաստանի վրա դնելով Ղարաբաղի և ղարաբաղցիների հետագա ճակատագրի պատասխանատվությունը։ Այն ընդհանուր ծրագրի մի օղակն էր, ոչ թե պատահականություն կամ գործընթացների ոչ նախընտրելի հանգուցալուծում», -ասաց Զատուլինը:
Պատգամավորը նշեց, որ Ռուսաստանը շատ բան է կորցրել՝ փորձելով ուշադրություն չդարձնել Փաշինյանի քաղաքականությանը և շարունակելով հավատալ համագործակցության հնարավորությանը։
«Բազմիցս զգուշացրել եմ, որ պարոն Փաշինյանին հանգստացնելու, ուշադրություն չդարձնելու քայլերը, թե հավատում ենք լավագույնին, այսպես ասած, համագործակցելու Փաշինյանի իշխանության հետհամագործակցությանը, մեր այդ բոլոր ցանկությունները ընկալվում են որպես մեր թուլություն կամ բավարար չընկալման նշան։ Ինձ համար այս ամենը լիովին ակնհայտ էր Փաշինյանի իշխանության գալու առաջին օրերից։ Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ կապի ինչ-որ կապ պահպանելու համար հենց 2018 թվականին՝ Փաշինյանի գալուց հետո, ստեղծեցինք «Լազարևյան ակումբը»:
Որպեսզի Հայաստանում ինչ-որ թել, ինչ-որ կապ պահպանենք նրանց հետ, ովքեր դեռ հավատում են Ռուսաստանի հետ հարաբերություններին, փորձում ենք կրակը վառ պահել։ Բայց լավագույն մտադրություններից ելնելով մինչ այժմ Ռուսաստանի պաշտոնական կուրսը եղել է Հայաստանում կատարվողին լիակատար չմիջամտելը, Հայաստանի ընդդիմության հետ կապերի ակտիվացումից խուսափելը և այս ամենը չնկատելը՝ այն ակնկալիքով, որ դա կգնահատվի ինչ-որ մեկի կողմից և կընդունվի: Իմ կարծիքով, այս ճանապարհով մենք ոչինչ չշահեցինք, այլ միայն կորցրեցինք»,- եզրափակել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի իշխանությունն այսօր Հայաստանում հիմնված է երկու բանի վրա
- Զատուլին. Այն, ինչ թույլ են տվել նրան 2018-ին, նա չի ցանկանում թույլ տալ 2024-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան