Ռուսաստանի Դաշնությունում Բելառուսի դեսպան. Փաշինյանը պետք է դեռ իրավիճակն իր համար պարզի
Մինսկի դեմ կոշտ հայտարարություններ արած Նիկոլ Փաշինյանը պետք է իր համար պարզի իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Բելառուսի դեսպան Դմիտրի Կրուտոյը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Փաշինյանը պետք է իր համար պարզի այն, նա դեռ բողոքի ցույցեր ունի այնտեղ »,- Բելառուսի ՎԴՆԽ-ի տաղավարում Մինսկի քաղաքի ցուցահանդեսի շնորհանդեսից առաջ լրագրողներին ասաց դիվանագետը։
Փաշինյանը հինգշաբթի ասել է, որ ոչ ինքը, ոչ երկրի այլ պաշտոնյաներ չեն այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը հայտարարում՝ չի այցելելու Բելառուս, «որովհետև Ադրբեջանին ու Թուրքիային սատարել է պատերազմում», բայց գնում է Թուրքիայի նախագահի երդմնակալությանը
- Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան
- Ես, Հայաստանի պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս այլևս չի այցելի. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան