«Գեղամ լռիր կամ լքիր դահլիճը», «հեսա կասեմ ընդհանրապես չեն թողնի», «ուֆ, աման». Սիմոնյանն արձագանքում է ընդդիմադիրներին
ԱԺ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հակաօրինական որոշում կայացրել, ԱԺ մի խմբակցության մուտքը բոլոր մուտքերով կարելի է, ընդդիմադիրներինը՝ ոչ։
«Ինձ ցույց են տվել Դավիթ Առաքելյանի (ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար)...»,- Գեղամ Նազարյանի խոսքն ընդհատեց Ալեն Սիմոնյանը։
«Պարոն Նազարյան, պարոն Նազարյան, հանգստացեք, մի բղավեք։ Մի րոպե պատասխանեմ, մի վայրկյան լռիր, պատասխանեմ, հարց ես տալիս, ինչ պլաստինկեք կան, միացնում ես, մի վայկյան։
Ո՞նց ես պատկերացնում դա։ Ասել եմ՝ որևէ մեկի մուտքը չի սահմանափակվել, դրա մասին ասել եմ նախապես, դա փաստ է։
Այսինքն ուզել են պատգամավորները գալ, մտնեն Դեմիրճյանից, իրենց թույլ չեն տվե՞լ»,- ասաց Սիմոնյանը։
«Այո»,- պատասխանեց Նազարյանը։
«Դա սուտ է։ Գեղամ լռիր կամ լքիր դահլիճը, դուրս արի, ինչ ես ուզում, մի խանգարի։ Գեղամ, մի արա դա, գնա։ Եկել եք հեքիաթներ եք պատմում այստեղ»,- ասաց Սիմոնյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը մոտեցավ Ալեն Սիմոնյանին ու ասաց. «Հենց հիմա դուք ստում եք»։
Ալեն Սիմոնյան. «Դու ես ստում։ Մի հատ գնա այստեղից, դու այստեղ գտնվելու իրավունք չունես»։
Սեյրան Օհանյան. «Ես «դուք» եմ ասում»։
Ալեն Սիմոնյան. «Հեսա կասեմ ընդհանրապես չեն թողնի»։
Սեյրան Օհանյան. «Հիվանդ են, արա, սրանք»։
ԱԺ փոխնախագահ Արշակ Հակոբյան. ««Արա»-ն դու ես, հիվանդն էլ ես դու, գնա այստեղից»։
Ալեն Սիմոնյան. «Լքեք դահլիճը։ Ուֆ, աման»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները