Արնաշաղաղ գլխով տեղափոխել են բաժին՝ հիվանդանոց տանելու փոխարեն. Մանրամասներ է պատմում Աբրահամ Գասպարյանի կինը
Բաղրամյան պողոտայում ոստիկանության այսօրվա ջարդի արդյունքում լրագրող, Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Գասպարյանի կինը՝ Արփի Հարությունյանը, Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է, որ վերջինիս մոտ ախտորոշվել է կողոսկրերի կոտրվածքներ, բազաթիվ սալջարդեր։
«Հարվածներ են հասցրել կրծքավանդակին, գլխին և արնաշաղաղ գլխով տեղափոխել են բաժին՝ հիվանդանոց տանելու փոխարեն», - հայտնել է Հարությունյանը՝ հավելելով, որ բռնություն կիրառողները կարմիրբերատավորներ են եղել, որոնք խմբով հարձակվել են ու դաժան ծեծի են ենթարկել լրագրողին։ Գասպարյանը ոստիկանության բաժին է տեղափոխվել առանց կոշիկների։
Մինչ այս պահը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից անգամ փորձ էլ չեն արել հետաքրքրվելու լրագրողի վիճակով, այս պահին հիվանդանոց քննիչներ են այցելել:
Ավելի վաղ Արփի Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ամուսնու լուսանկարներն ու գրել.
«Իզմիրլյան ԲԿ-ոմ ենք։ Գլխուղեղի ցնցում, փափուկ հյուսվածքների բազմաթիվ սալջարդեր։ Քիչ հետո կիմանանք КТ-ի պատասխանը»։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամ Գասպարյանի մոտ գլխուղեղի ցնցում է ախտորոշվել, կողոսկրերն են կոտրվել
- Աբրահամ Գասպարյանին բաժին են տեղափոխել արնաշաղախ, առանց կոշիկների
- Ոստիկանների կողմից դաժան խոշտանգման ենթարկված Աբրահամ Գասպարյանը Զեյթունի բաժնում է
- Ոստիկանները առևանգել են նաև Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան