Աշտարակ քաղաքի ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է. Ազգային ճակատ
Ազգային Ճակատ տելեգրամյան ալիքը հայտնում է.
«Այսօր երեկոյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արման Ղազարյանը այցելել են Աշտարակ քաղաքի ՁՊՎ, որտեղ գտնվում են երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված 5 ձերբակալված քաղաքացիներ։ Հայտնում է Ազգային Ճակատ տելեգրամյան ալիքը։
Այցելության ընթացքում պարզ է դարձել, որ նրանք ենթարկվել են ոստիկանների կողմից բռնությունների։
Քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է։ Նրանք ստացել են մարմնական վնասվածքներ մարմնի տարբեր հատվածներում։
Պատգամավորների պնդմամբ՝ ՁՊՎ աշխատակիցները շտապօգնության մեքենաներ են կանչել դեպքի վայր, որից հետո քաղաքացիները տեղափոխվել են Աշտարակի բժկական կենտրոն հետազոտման և բուժօգնության համար:
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները և փաստաբանները շարունակում են այցելությունները հիվանդանոցներ և ՁՊՎ-ներ»։
Հարակից հրապարակումներ`
- ժամը 21:00 դրությամբ կա 86 բերման ենթարկված ցուցարար
- Ոստիկանները Պռոշյան փողոցից բերման են ենթարկում քաղաքացիներին
- Հավաքի վայրից երկու քաղաքացիներ բերման են ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան