Սկավառակի վրա մեկ ամսվա տեղեկություն է, էն հինգ ամիսը ու՞ր ա, էդ ի՞նչ է մեջը եղել, որ չեն տվել․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական հերթական նիստի ժամանակ Աշոտյանը բարձրաձայնեց , որ վեց ամսվա իրականացված քննության արդյունքները պետք է տրամադրվեին, սակայն սկավառակի վրա մեկ ամսվա տեղեկություն է։
Նշենք, որ ավելի վաղ Աշոտյանը հայտարարել է, որ քննչական մարմինեը լայնածավալ հետազոտություններ է իրականացրել, գաղտնալսումներ են իրականացվել, խոսակցություններն են վերծանվել, սակայն դրանց արդյքունների մասին ոչինչ չկա գործի նյութերում։
«Երկու նիստ առաջ մի քանի անգամ պարզաբանումներով և հիմնավորումներով ներկայացրեցինք, որ քաղաքացի Կարեն Հակոբյանի գաղտնի լսումները և արտաքին ու ներքին դիտումները, հիմք են հանդիսանում ինձ մեկ տարի տևող ազատազրկման հիմնավորում տալը։ Այդ հիմքով գործի մեջ Կարեն Հակոբյանին արտաքին ու ներքին դիտում են արել երկու ամսով երեք անգամ՝ 6 ամիս, մենք ցանկացանք, որպեսզի այդ բոլոր նյութերը տան մեզ, որովհետև եթե մեջը կային նախադասություններ, որոնք կոնտեքստից կտրվել և բերվել էին իմ կալանքի հիմքում էին դրվել , ապա մեծ հավանականությամբ մեջը կարող են լինել նյութեր, որոնք կարող են փաստել հակառակի մասին։ Դրա համար մենք միջնորդեցինք , դուք բավարարեցիք ամբողջական դիտում ՝ վեց ամսվա տվյալները ։Եթե սկավառակի վրա մեկ ամիս է, ապա էն հինգ ամիսը ու՞ր ա, էդ ի՞նչ է մեջը եղել, ի՞նչ պատճառաներով ամբողջական չեն տվել»,- այսօր դատական նիստի ընթացքում ասաց Արմեն Աշոտյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան