Մի քաղաքացի աչքն է կորցնում, մեկը՝ ձեռքը, իսկ ժողովրդավարության ջատագովների ծպտունը դուրս չի գալիս. Բ. Հարությունյան
«Իշխանութունն այս անգամ ավելի լկտի ձևով ցույց տվեց իր ունակությունը։ Իրենք ֆիքսեցին, որ իրենց ուժը ոստիկանությունն է»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի ընթացքում Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։
Նա ընդգծեց՝ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, երբ այն ժամանակվա իշխանությունները նման բիրտ ձևով ճնշում գործադրեին խաղաղ քաղաքացիական ակցիա իրականացնող մարդկանց հանդեպ։
«Նա կհնչեցներ ամենավերջին պիտակավորումներն ու գնահատականները։ Հիմա եկել է իշխանության, հասկանում է՝ չունի ժողովրդական աջակցություն, օգտագործելու է իր տիրապետության տակ գտնվող ցանկացած գործիք իշխանության կյանքը երկարացնելու համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ եթե հասարակության կողմից սա համարժեք գնահատականի չարժանանա, ապա իշխանությունը սկսելու է ուժով ճնշել ցանկացած բողոքի ակցիա՝ լինի քաղաքական, թե սոցիալական։
Բաբկեն Հարությունյանն ասաց՝ այդ ճնշումներին քաղաքացիները պետք է արձագանքեն քննադատությամբ այն ըմբռնումով, որ վաղն իրենց հերթն է գալու։
Քաղաքական-հասարակական գործիչն ընդգծեց նաև արևմտամետ ուժերի, կազմակերպությունների լռությունը.
«Մի քաղաքացի աչքն է կորցնում, մեկը ձեռքն է կորցնում, վնասվածքներ են ստանում կանայք, ծպտուները դուրս չի գալիս ժողովրդավարության ջատագովների, այն ջատագովների, որոնք հարդուկն էլ միացնես, խոսում են արևմտյան արժեքներից, ժողովրդավարությունից, իրավունքներից։ Բա ո՞ւր եք, հելեք, դատապարտեք։ Դեսպանատների ու այլնի մասին չեմ ասում, կույրի դիրքերից են հանդես գալիս ու խուսափում են գնահատականներ հնչեցնել իշխանության կողմից ապօրինի, ոչ իրավաչափ ուժի կիրառման մասով»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանական վայրագություններից տուժած քաղաքացիներին ու ոստիկաններին
- Պոկել-տարել են Աբրահամ Գասպարյանի ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակը
- 44-ամյա Եսային, ում ձեռքում նռնակը պայթել է, վիրահատվում է
- Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների մնացորդները ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
- Ոստիկանության վայրագությունների հետևանքով քաղաքացու ձեռքն է կտրվել. ԴԱԺԱՆ ԿԱԴՐԵՐ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին