Դուք եք հասցրել էս վիճակին, որ հոգևորականը ստիպված է փողոց դուրս գալ ու աղաղակել․ Բագրատ Սրբազան․ Ուղիղ
«Այս մարդիկ պետություն և պետականություն չեն թողել, որ պաշտպանեն։ Լավագույն օրինակն այն է, որ անընդհատ թուրք-ադրբեջանական ուժերը հարկադրանք, թելադրանք, ինչ ծավալի և որակի ուղերձներ ասես տալիս են և դրան, այսպես կոչված, ինքնիշխան պետությունը ոչ մի արձագանք չի տալիս։ Սեփական քաղաքացիների դեմ պետություն պաշտպանելը՝ հանցագործություն է, կեղծ ձևակերպում է, այդպես չի լինում։ Պետությունը մենք ուզում ենք ազատագրենք սրանցից»,- այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով երեկվա դեպքերին։
Նա հիշեցրեց, որ 2018թ․-ին Փաշինյանը շենքեր գրավելու և այլ հակասահմանադրական կոչեր է անում։
«Այսօր դատում են այն մարդու ՝ Լևոն Երանոսյանին, որը մի թեթև հատուկ միջոց է կիրառել, ոչ երեկվա պես՝ ասես պատերազմի դաշտ լիներ։ Հրահողներն էլ իրենք են։ Քաղաքացիները, եթե իշխանական մունետիկների շարքից չեն, որևէ ձևով պաշտպանված չեն։ Երեկ կանայք էին նաև, երեխաներ, այդ մարդիկ ի՞նչ պիտի գրավեին, շե՞նք։ Կանանց են ծեծել վահաններով։ Հիվանդանոցում մեր աղջիկը բերոային վնասվածքով էր և վահանով գլխին խփած՝ ընդամենն առաջին շարքում կանգնած լինելու համար»,- ասաց նա։
Անդրադառնալով երեկ ԱԺ-ում հոգևորականի հասցեին հնչող քննադատություններին, Բագրատ Սրբազանն ասաց․
«Դուք եք հասրել էս վիճակին, որ հոգևորականը ստիպված է փողոց դուրս գալ ու աղաղակել։ Երեկ հայտարարեց նաև,թե ԼՂ-ն պետք է լիներ Ադրբեջանի կազմում, այ ստախոս, 2018-ին չես ասել, տարել ես մարդկանց ջարդ ու փշուր արել , հսկայական ընտանիքներ ես ողբի մատնել և այդ նույն ընտանիքներին երեկ այստեղ ծեծում, ջարդում էիր։ Ուրեմն միտումնավոր մարդկանց տարել կոտորել ես պատերազմի ժամանակ»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան