Այս քաղցկեղը պետք է ուղղակի մաքրենք մեր կյանքից. Բագրատ Սրբազան
«Դժբախտաբար այս մարդիկ ոչ ուղեղ ունեն, ոչ կենսագրություն, ոչ էլ հայրենիք, նրանք կարող են թաքնվել ոստիկանների թիկունքում և բարբաջեն ինչ ուզում են»,-կառավարության շենքի դիմաց ասաց Բագրատ Սրբազանը՝ գնահատելով նախորդ օրը ՔՊ-ի շրջանակներից հնչող հայտարարությունները, թե Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների պատասխանատուն Բագրատ Սրբազանն է և Վեհափառը։
Սրբազանը հայտնեց, որ որևէ ձևով պատասխանատվությունից չի խուսափում։
«Այո մարդկանց այս աղետին հասցրածին պետք է հեռացնել, այս քաղցկեղը պետք է ուղղակի մաքրենք մեր կյանքից»,- ասաց նա։
Սրբազանը չկարողացավ հաստատել տեղեկատվությունը, թե գիշերը Նիկոլ Փաշինյանը թաքնվել է Պաշտպանության նախարարության բունկերում։
«Սրանք ուզում են պատրանք ստեղծել, թե շենքեր ենք գրավում, բայց մենք որևէ պատրանք չունենք դատարկ շենքեր գրավելու։ Մեր խնդիրեն է, որ այս մարդը գնա, հեռանա։ Երեկ ամենավերջին ցինցիկի, լկտիի պես՝ ասել է թե, եթե պետք լիներ իմ հետ հանդիպել, ինձ կգցեր «բագաժնիկը» կբերեր հանդիպման»։
Հարակից հրապարակումներ`
- Երեկ կիրառված հատուկ միջոցները ոչ միայն լուսաձայնային նռնակներ էին, այլև բեկորային. Բագրատ Սրբազան
- Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են կառավարություն
- Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանական վայրագություններից տուժած քաղաքացիներին ու ոստիկաններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան