Ընդհանրապես թող աչքի չընկնի, ոտքի տակ էլ չհայտնվի. Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանի մասին
«Եթե արել եմ, լավ եմ արել, դա խուլիգանական պատնեշ է, ոչ թե ոստիկանական»,-կառավարության մոտ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արտեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագհ Ալեն Սիմոնյանի երեկա հայտարարությանը, թե «հոգևորականը կոչ է արել գրոհել ոստիկանական պատնեշը»։
«Այդ մարդու կյանքը առնչված է «ակվարիումի» հետ ու մնացած բաների հետ, որ դեռ խնայում եմ ասելու։ Ընդհանրապես թող աչքի չընկնի, ոտքի տակ էլ չհայտնվի, ինքն ընդհանրապես գոյություն չունի։
Լսե՞լ եք, որ ասեմ գրոհեք ոստիկանական պատը։ Հասկանո՞ւմ եք՝ այս մարդիկ ստի կրողներ են վերից վար։
Այո, ես գնացել եմ կարմիր բերետավորների հետևից, որովհետև մարդկանց մորթում էին բառի բուն իմաստով այգու մեջ։ Մարդիկ խաղաղ կանգնած էին այգու մեջ, նետում էին նրանց վրա այդ նռնակերը։
Ոստիկանություն որպես այդպիսին գոյություն չունի, կան ներդրված խուլիգանական խմբեր, որոնք գործում են, մարդկանց ծեծում, ջարդում 10, 20, 30 հոգով»,- ասաց Սրբազանը։
Հիշեցնենք, որ նախօրեին, երբ ԱԺ մոտ ոստիկանությունը լուսաձայնային հատուկ միջոցներ կիրառեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր. ««Բագրատ Գալստանյանը դրսում հայտարարել է, ԶԼՄ-ների համաձայն, այստեղ մենք իրար ծեծում ենք՝ ուղղորդելով մարդկանց գրոհել ոստիկաններին։ Դրանից հետո քաղաքացիները սկսել են Սիրահարների այգու միջոցով փորձել ներխուժել ոստիկանական պատնեշներից ներս։
Ոստիկանությունն արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակները։ Այս ամենը կազմակերպվել և նախատեսվել է շատ վաղուց»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ, պրոֆեսիոնալ, նմանատիպ դեպքերում գործելու է նույնկերպ. Փաշինյան
- «Դոկտորը»... ոստիկանների կողմից նռնակները նետելու պահին եթե այդտեղ չլիներ, երեխան էր վնասվելու
- Բագրատ Սրբազանն ու քաղաքացիները, ոստիկանական ուժերը՝ կառավարության մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Լարված իրավիճակ կառավարության մոտ՝ ոստիկանները մեջքով շրջվեցին դեպի ժողովուրդը
- ԱՆ. Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած 101 քաղաքացիական անձ և ոստիկան դիմել է բուժօգնության
- Բաղրամյան պողոտայում ոստիկանները լուսաձայնային նռնակները հատուկ կիրառել են տեղում աշխատող լրագրողների ու օպերատորների դեմ
- Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանական վայրագություններից տուժած քաղաքացիներին ու ոստիկաններին
- Իրավապաշտպան.Ոստիկանությունը գործում է ուղիղ Փաշինյանի ու Սիմոնյանի հրահանգներով
- Ըստ ամենայնի, ոստիկանությունը իշխանության հրահանգով թիրախավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին. ՀԺՄ
- ԱՆ. Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժածների թիվը շարունակում է աճել
- Ակնհայտ էր, որ Ոստիկանության գործողություններն այսօր առավել կտրուկ դարձան, Փաշինյանի հայտարարությունից հետո. Արման Թաթոյան
- Այսօրվա ոստիկանական վայրագությունների կադրերից. Վարազդատ Հարությունյան
- Բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան․ ԱՆ
- Ալեն Սիմոնյան. Ոստիկանությունն արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակները