Քաղաքական իմաստով սրանց հեռացնել չի ստացվել, բայց այն չի նշանակում, որ չի ստացվելու. Բագրատ սրբազան
«Մեր 4 օրը և 96 ժամերը սպառել ենք և՝ հաղթանակով ենք սպառել։ Այո մենք ուզում էինք, որ այս 4 օրերի գագաթը լիներ այս մարդու վերջնական հեռացումը, բայց վավերական իմաստով այս մադը հեռացված է, անկախ նրանից թե ինչ է ուզում անել»,-Բաղրամյան պողոտայում ասաց Բագրատ սրբազանը։
Նա հիշեցրեց, որ առջևում հունիսի 17-ն է և. դիմելով քաղաքացիներին, հորդորեց ՔՊ-ական պատգամավորների հետ զբավնեն, որ գան այդ նիստին և իրենց օրինական գործառույթները կատարեն
Նա ասաց, որ վաղվանից այդ Բաղրամյան պողոտայի վրանային ավանը չի մնալու և առաջիկա օրերին ինքը հանդիպումներ է ունենալու տարբեր քաղաքական ուժերի հետ, բայց՝ ոչ բոլորի։
«Ես ուզում եմ որ այս շարժումը վերադասավորենք, վերաձևակերպենք և առաջիկա շարժումը դարձնենք ավելի մեծ, ավելի ընդգրկուն, ավելի անգույն, ավելի չակնկալված և այս շարժումը հասցնենք իր հաղթական ավարտին»,- ասաց Բագրատ Սրբազանը և ավելացրեց. «Մեր փափագն է, որ քաղաքական իմաստով սրանց վերջնականապես հեռացնենք, բայց պետք է խոստովանեմ, որ քաղաքական իմաստով հեռացնել չի ստացվել, հտակ է չէ՞, որ դեռ նստած են, թուղթ են ստորագրում, բայց այն չի նշանակում, որ չի ստացվելու»։
Նա նշեց, որ ստացվել է շատ ավելի մեծ բան, հայ ժողովուրդն ասել է, որ չի մտել անպատիվ գերեզման։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական կուսակցություններ, դուք ասելի՞ք չունեք․ Բագրատ Սրբազան
- Դուք եք հասցրել էս վիճակին, որ հոգևորականը ստիպված է փողոց դուրս գալ ու աղաղակել․ Բագրատ Սրբազան․ Ուղիղ
- Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ վերադառնում են Բաղրամյան, երեկոյան հավաք կլինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան