Բաղրամյան պողոտայում ոստիկանները լուսաձայնային նռնակները հատուկ կիրառել են տեղում աշխատող լրագրողների ու օպերատորների դեմ
«Նիկոլ Փաշինյանը «քարտ բլանշ» է տվել ոստիկանությանը ոչ միայն քաղաքացիների, այլ նաև ԶԼՄ-ների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Մասնավորապես, Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցները՝ լուսաձայնային նռնակներն ուղղված են եղել կոնկրետ քաղաքացիների, նաև ԶԼՄ-ների դեմ։ «Ֆոտոլուրի» տեսախցիկը ֆիքսել է, որ նռնակը պայթեցվել է այն հատվածում, որտեղ իրենց մասնագիտական գործունեությունն են իրականացրել մի շարք ԶԼՄ-ներ»,-գրում է «Փաստինֆո»-ն։
Աղբյուրը գրում է, այս պահին պաշտոնապես հայտնի է 98 քաղաքացու տուժելու մասին, սակայն թիվը պարբերաբար փոփոխվում է, ավելանում։ Ընդ որում, տուժածների թվում են շուրջ մեկ տասնյակի հասնող լրագրողներ և օպերատորներ, վնասվել է նաև լրատվամիջոցների գույքը, իսկ քաղաքացիներից մեկը կորցրել է ձեռքը։ Ոստիկանության գործողությունների հետևանքով արդեն հայտնի է, որ ծանր վնասվածք է ստացել գլխի հատվածում Աբրահամ Գասպարյանը, «Ալֆա Նյուզ» լրատվականի լրագրող Արփինե Բաղդասարյանը և նրա օպերատորը, «Մեդիահաբ» լրատվականի լրագրող Նարե Գևորգյանը, «ABC Media» լրատվականի լրագրող Նանե Հայրապետյանը և օպերատորը, «news»-ի, «Armlur»-ի, Սիվիլնեթի օպերատորները։
Մի քանի այլ լրագրողներ թեև գուցե ֆիզիկական վնասվածքներ չեն ստացել, սակայն վատացել էր նրանց ինքնզգացողությունը։ Ավելի ուշ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել քաղաքացիների դեմ։ Ընդ որում, լուսաձայնային նռնակները կիրառվել են թիրախային՝ քաղաքացիների և լրագրողների ուղղությամբ՝ առերևույթ նպատակ հետապնդելով վնասվածնքեր հասցնելու, այլ ոչ թե՝ վախեցնելու և ցույց ցրելու։
Ավելին, ՔԿ-ն արդեն իսկ շտապել է հայտնել՝իբրև զանգվածային անկարգությունների կազմակերպման դեպքով քրեական վարույթի նախաձեռնման մասին, իսկ փաստաբաններն ահազանգում են, որ վարչական ձերբակալման ենթարկված քաղաքացիներից մի քանիսին շարունակում են պահել անազատության մեջ, ամենայն հավանականությամբ, նաև քրեական գործ «կարելու» համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան