Պատգամավորներիցս պահանջվեց մի քանի րոպե, որպեսզի փաստաթղթերով փաստվի՝ Ալեն Սիմոնյանը ստում է. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է Ալեն Սիմոնյանի հետ ընդդիմադիր պատգամավորների ունեցած լեզվակռվին։
«Պատգամավորներիցս պահանջվեց մի քանի րոպե, որեսզի փաստաթղթերով, գործողություններով փաստվի՝ Ալեն Սիմոնյանը ստում է ԱԺ նախագահությունից ու չի տիրապետում ԱԺ աշխատակազմին...»,- գրել է Գեղամ Մանուկյանը և հրապարակել ԱԺ աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղարի կարգադրությունը, որով հունիսի 13-ին սահմանափակվել էր պատգամավորների և նրանց օգնականների մուտքը ԱԺ՝ արգելելով Կարեն Դեմիրճյան փողոցի մուտքից օգտվելը։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում լեզվակռիվ սկսվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու Գեղամ Նազարյանի միջև։ Նազարյանը մեղադրեց ԱԺ նախագահին պատգամավորների մուտքն ԱԺ շենք խոչընդոտելու համար, ինչին ի պատասխան Սիմոնյանը հայտարարեց, որ դա սուտ է և պատգամավորներն ԱԺ մուտքի խնդիր չեն ունեցել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները