Իոաննիսյան. Անընդունելի է ձեռքի էական վնասվածք ստացած քաղաքացուն մեղադրելը իր ստացած վնասվածքի համար
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անընդունելի է համարում ձեռքի (դաստակի) էական վնասվածք ստացած քաղաքացուն մեղադրելը իր ստացած վնասվածքի համար։
«Նախ, որևէ մեկը չի կարող պնդել (թեև Հ1-ը դա անում է), որ քաղաքացին նռնակը ուզում էր նետեր ոստիկաննների ուղղությամբ։ Մենք չգիտենք, թե ինչ էր ուզում քաղաքացին աներ նռնակի հետ, կարող է մտքին պարզապես դեն նետելն էր։
Երկրորդ` քաղաքացին պարտավոր չէր իմանալ, թե ինչպես պետք է, կամ ինչպես պետք չի վարվել դեռևս չպայթած նռնակի հետ։
Երրորդ (ու ամենակարևորը)` քաղաքացին նման իրավիճակում չէր հայտնվի, եթե լուսաձայնային նռնակները կիրառվեր ՀՀ Առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգով՝ պահպանվելով կիրառվելու՝ մարդկանցից նվազագույն 2,5 մետր հեռավորությունը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Քաղաքացիներից մեկը վիրահատվել է, ձեռքի մատներից 3-ը հեռացվել են, ինչի համար ցավում եմ։
Բայց նաև տեսանյութերից ակնհայտ դարձավ, որ քաղաքացին ինքը գետնից վերցրել է ոստիկանների նետած հատուկ միջոցը, որը կյանքի համար անվտանգ է, որը պայթել է նրա ձեռքի մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Մի քաղաքացի աչքն է կորցնում, մեկը՝ ձեռքը, իսկ ժողովրդավարության ջատագովների ծպտունը դուրս չի գալիս. Բ. Հարությունյան
- Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ, պրոֆեսիոնալ, նմանատիպ դեպքերում գործելու է նույնկերպ. Փաշինյան
- 44-ամյա Եսային, ում ձեռքում նռնակը պայթել է, վիրահատվում է
- Ոստիկանության վայրագությունների հետևանքով քաղաքացու ձեռքն է կտրվել. ԴԱԺԱՆ ԿԱԴՐԵՐ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին