Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում միշտ առաջնահերթ են եղել մեզ համար․ Զախարովա
«Նախ, բոլոր իրադարձությունները, որոնք վերաբերում են կոնկրետ երկրի ներքաղաքական կյանքին, և Հայաստանը բացառություն չէ, այս կամ այն ինքնիշխան պետության ներքին գործն է»,- ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին,թե արդյո՞ք Մոսկվան հույս ունի վերականգնել հարաբերությունները Երևանի հետ իշխանափոխության դեպքում։
Ինչ վերաբերում է կոնկրետ հայ ժողովրդի հետ հարաբերություններին, ապա Զախարովան ասաց․
«Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում միշտ առաջնահերթ են եղել մեզ համար մի շարք պատճառներով՝ պատմական, տնտեսական, այդ թվում՝ աշխարհաքաղաքական։ Դրանք միշտ կառուցվել են հավասարության, շահերի փոխադարձ նկատառման, տարածաշրջանում իրավիճակի բարդության ըմբռնման վրա։ Ես, հավանաբար, չպետք է թվարկեմ դրանք, բայց քանի որ դուք հարցրեցիք դրա մասին, ահա, դուք ասացիք՝ Ռուսաստանը մտադրություն ունի՞, ինչպես դուք ասացի՞ք... վերականգնել հարաբերությունները... Ես հասկանում եմ, որ շատերն են ուզում տապալել դրանք, և շատերն են շատ բան արել երկկողմ հարաբերություններին վնասելու համար, բայց ինձ թվում է, որ Ռուսաստանն իր բաց սրտով, իր լայն հոգով ամեն ինչ արեց, որ այդ փորձերն ապարդյուն լինեն, չնայած իր հասցեին նույնիսկ շատ ոչ ադեկվատ, երբեմն ծայրահեղ վիրավորական հայտարարություններին, ուղղված ապակառուցողական քայլերին, դուք ճիշտ ասացիք ոչ թե խաթարելու Ռուսաստանը, միգուցե այդտեղ էին նպատակադրում, այլ երկկողմ հարաբերությունների խաթարում, ինչն, առաջին հերթին, ռիկոշետով հարվածել է Հայաստանի ժողովրդին՝ խարխլելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան