«ՀԵՏՔ». Ոստիկանությունը «Զարյա 3» նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. Ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ
«Ոստիկանությունը երեկ հատուկ միջոցներ է կիրառել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարների ուղղությամբ: Դրանց թվում եղել է ռուսական արտադրության «Զարյա 3» ձեռքի (նետվում է ձեռքով) լուսաձայնային նռնակ, որը ֆիքսել են «Ֆոտոլուրի» մեր գործընկերները»,-գրում է «Հետք»-ը։
Աղբյուրը գրում է.
««Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերությունը, որը ռազմական և երկակի նշանակության ապրանքների, տեխնոլոգիաների ու ծառայությունների արտահանման և ներկրման միակ պետական միջնորդն է Ռուսաստանում, իր պաշտոնական կայքում հայտնում է, որ «Զարյա 3» լուսաձայնային նռնակն ապահովում է զինված հանցագործի հոգեկամային կայունության ժամանակավոր ճնշումը ձայնային և լուսային ազդեցության միջոցով, ինչը նվազեցնում է հանցագործի մարտական ունակությունը և հնարավորություն տալիս նռնակը կիրառող անձնակազմի և շրջապատի մարդկանց համար նվազագույն ռիսկով իրականացնել հատուկ գործողություն:
Նույն տեղեկությունը փոխանցում է նռնակն արտադրողը՝ «Կիրառական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային գիտաարտադրական կենտրոնը (Ռուսաստան):
Ըստ ռուսական արտադրողի և արտահանողի՝ 180 գրամ քաշով այս նռնակի ձայնային ճնշման մակարդակը 10 մետրի վրա 160±15 դեցիբել է: Նկատենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, 85 դեցիբելը մարդու համար աղմուկի առավելագույն թույլատրելի մակարդակն է: 120-140 դեցիբելը մարդու համար ցավի շեմն է, իսկ 140 դեցիբելից բարձր ձայնային ճնշումը կարող է պայթեցնել ականջի թմբկաթաղանթը կամ առաջացնել բարոտրավմա, նույնիսկ՝ ուշագնացություն:
Վերոնշյալ ռուսական ձեռնարկությունների տվյալներով՝ «Զարյա 3» նռնակի լույսի ուժի առավելագույն չափը գերազանցում է 40х10*6 կանդելան (համեմատության համար՝ ընդունված է, որ մեկ հատ մոմի լույսի ուժը հավասար է 1 կանդելայի):
«Զարյա 3»-ի օղակը քաշելուց հետո պայթյունը տեղի է ունենում 4±1 վրկ անց»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները. Իրազեկ քաղաքացիների միավորում
- Երբեք նման վերաբերմունք դեպի լրատվամիջոցը, տեսախցիկն ու լրագրողը չի եղել. Բաղրամյան պողոտայում տուժած օպերատոր
- Պոկել-տարել են Աբրահամ Գասպարյանի ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակը
- Իրավապաշտպան.Ոստիկանությունը գործում է ուղիղ Փաշինյանի ու Սիմոնյանի հրահանգներով
- Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան