Իրավապաշտպան.Ոստիկանությունը գործում է ուղիղ Փաշինյանի ու Սիմոնյանի հրահանգներով
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողություններին, ինչի հետևանքով 92 մարդ է վիրավորվել ու վնասվածքներ ստացել, գրում է.
«Ազգային Ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի բացահայտ խրախուսումը ոստիկաններին՝ խաղաղ ցուցարարների դեմ անօրինական, բիրտ ուժի կիրառումը, ցույց է տալիս, որ ոստիկանությանը գործում է ուղիղ նրանց հրահանգներով։ Ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային։ նռնակներ, որի հետևանքով կան 55 տուժածներ, այդ թվում ոստիկաններ։
Տուժել են լրագրողներ։ Հիշեցնենք, լուսաձայնային նռնակնեեր կիրառվել էին Սարի թաղի դեպքերի ժամանակ, տուժել էին մեծ թվով լրագրողներ և քաղաքացիներ։ Այդ գործերը կարճվեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո։ Որևէ մեկը չպատժվեց։ Ու հիմա ինքն է կիրառում»․
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան