Ըստ ամենայնի, ոստիկանությունը իշխանության հրահանգով թիրախավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին. ՀԺՄ
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած ոստիկանական գործողությունների մասին, որի հետևանքով տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ.
«Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի զանգվածային ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից օրենքի կոպտագույն խախտմամբ, այդ թվում՝ առանց նախապես պատշաճ զգուշացնելու, հատուկ միջոցների, լուսաձայնային նռնակների կիրառման արդյունքում տասնյակ խաղաղ ցուցարարների թվում լուրջ վիրավորումներ են ստացել նաև Զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ՝ լրագրողներ և օպերատորներ։
Տեղի ունեցածը պատկերող բազմաթիվ տեսանյութերում ու լուսանկարներում հստակորեն երևում է, որ լուսաձայնային նռնակներն ուղղորդված նետվում են, այդ թվում՝ այն ուղղություններով, որտեղ կենտրոնացած են մեծ թվով օպերատորներ և լրագրողներ, ինչը ողջամիտ կասկած է հարուցում, որ ոստիկանությունը, ըստ ամենայնի, քաղաքական իշխանության հրահանգով թիրախավորել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ կոպտորեն խախտելով զանգվածային միջոցառումների ընթացքում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող մամուլի ներկայացուցիչների անխափան գործունեությունն ապահովելու և հատուկ միջոցների կիրառման ժամանակ տարբերակված մոտեցում ցուցաբերելու՝ իրավապահ մարմինների՝ ներպետական օրենսդրությամբ և միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով ամրագրված նորմերը։
News.am լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, խմբագիր Անահիտ Սարգսյանի խոսքով, վիրավորվել է ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից: Նա այս պահին ոտքի կտրվածքով գտնվում է Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում և վիրահատության կենթարկվի:
Տուժել է նաև «ՍիվիլՆեթ»-ի օպերատորը, նա ևս ոտքն է վնասել։ Ըստ լրատվամիջոցի հայտարարության՝ շարքից դուրս է եկել իրենց ուղիղ հեռարձակման տեխնիկան։
Ազգային ժողովի մոտ ոստիկանների գործադրած բիրտ ուժի հետևանքով վնասվածք է ստացել Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը։ Նրա ընտանիքի անդամները տեղեկացրել են, որ նա բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, այնուհետև տեղափոխվել է բուժհաստատություն։
Armlur.am-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանն այս պահին հիվանրանոցում է:
Ուշագրավ էր նաև այն, որ ԱԺ մոտ հրմշտոցի ժամանակ՝ լարված իրավիճակում, սկսել են կորչել լրագրողների ու օպերատորների տեխնիկան, ինտերնետին միանալու սարքերը, վնասվել միկրոֆոններ, տեսախցիկներ:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է հունիսի 12-ին իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված անհամաչափ գործողությունները, այդ թվում՝ մամուլի ներկայացուցիչների թիրախավորումը, և իշխանություններից պահանջում է անհապաղ բացահայտել և քրեաիրավական գնահատականի արժանացնել ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ նման վերաբերմունքի համար պատասխանատու ոստիկանության պաշտոնյաներին։ Հակառակ դեպքում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրելու է քաղաքական իշխանությունը՝ ապացուցելով, որ լրագրողներին թիրախավորելու գործողությունը կատարվել է բարձրագույն իշխանության հրահանգով։
Միևնույն ժամանակ հրավիրում ենք տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, խոսքի ու մամուլի ազատության հարցերով զբաղվող բազմաթիվ կառույցների ուշադրությունը՝ կոչ անելով համարժեք գնահատականի արժանացնել տեղի ունեցածը՝ առաջնորդվելով ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ լրագրողների իրավունքների պաշտպանության ազնիվ մղումներով»;
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժածների թիվը շարունակում է աճել
- Արնաշաղաղ գլխով տեղափոխել են բաժին՝ հիվանդանոց տանելու փոխարեն. Մանրամասներ է պատմում Աբրահամ Գասպարյանի կինը
- Ակնհայտ էր, որ Ոստիկանության գործողություններն այսօր առավել կտրուկ դարձան, Փաշինյանի հայտարարությունից հետո. Արման Թաթոյան
- Աբրահամ Գասպարյանի մոտ գլխուղեղի ցնցում է ախտորոշվել, կողոսկրերն են կոտրվել
- Այսօրվա ոստիկանական վայրագությունների կադրերից. Վարազդատ Հարությունյան
- Բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան․ ԱՆ
- Կյանքումս առաջին անգամ եմ տեսնում քար նետող ոստիկան. Բագրատ Սրբազան
- Ոստիկաններն անդամահատում են քաղաքացիներին, ՄԻՊ Անահիտ Մանասյանը ծառի տակ նստած երեկոն է վայելում
- Աբրահամ Գասպարյանին բաժին են տեղափոխել արնաշաղախ, առանց կոշիկների
- Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների մնացորդները ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
- Դա հատուկ է թուրք-ադրբեջանական ծագում ունեցողներին․ Տարոն Տոնոյանը՝ ոստիկանության գործողությունների մասին
- Ոստիկանության վայրագությունների հետևանքով քաղաքացու ձեռքն է կտրվել. ԴԱԺԱՆ ԿԱԴՐԵՐ
- Ոստիկանների կողմից դաժան խոշտանգման ենթարկված Աբրահամ Գասպարյանը Զեյթունի բաժնում է
- Ոստիկանները առևանգել են նաև Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան